UCOM-ը դադարեցնում է համագործակցությունը վճարահաշվարկային կազմակերպությունների հետ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

UCOM ծառայությունների դիմաց վճարումները փետրվարի 2-ից հասանելի չեն լինի «Իդրամ», «Իզի Փեյ» և «Թել-Սել» վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։ Վճարումներ չեն իրականացվի նշված կազմակերպությունների վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, օնլայն դրամապանակներով և մասնաճյուղերում։ Այս մասին հայտարարություն է տարածել UCOM ընկերությունը։ 

«Որոշման հիմքում գործընկերների հետ ծառայությունների մատուցման պայմանների շուրջ անհամաձայնությունն է: UCOM ծառայությունների դիմաց վճարումների մյուս տարբերակները շարունակում են գործել անխափան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունն առաջարկում է վճարումներն իրականացնել UCOM-ի կայքով և հավելվածներով, ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում գործընկեր բանկերի հավելվածներով, տերմինալներով ու մասնաճյուղերում,   ⁠«ՄոբիԴրամ»-ի հավելվածով և վճարային տերմինալներով, ⁠«Միփեյ» հավելվածով և   ⁠«Հայփոստ»-ի բաժանմունքներում։

Ավելի վաղ Viva Armenia և Team Telecom Armenia ընկերությունները հայտնել էին նույն վճարահաշվարկային ընկերությունների հետ փետրվարի 1-ից համագործակցությունը դադարեցնելու մասին։ Viva-ն հայտնել էր, որ այդ կազմակերպությունների հետ հնարավոր չի եղել փոխշահավետ պայմաններով համագործակցության գալ: Team-ը պատճառներ չէր նշել, իսկ թեմայի վերաբերյալ մեր հարցմանը դեռևս չի պատասխանել։ 

 

«Թել-Սել» ընկերությունից Factor.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ Viva Armenia և Team Telecom Armenia ընկերությունների կողմից առաջարկված համագործակցության նոր պայմանները չեն բխում փոխշահավետության տրամաբանությունից և կրում են միակողմանի բնույթ։ 

Անի Թամրազյան