Viva-ն ու Team-ը հրաժարվում են հայտնի վճարային հարթակներից․ բաժանորդները դժգոհ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Իդրամ», «Իզի փեյ», «Թել-Սել» և «Ֆասթ Շիֆթ» հարթակներում փետրվարի 1-ից հասանելի չեն լինի հայաստանյան ամենախոշոր օպերատորներից երկուսի՝ «Վիվա Արմենիա»-ի և Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները։ Բջջային օպերատորների կողմից այս ծանուցումը բաժանորդների մոտ դժգոհություն  է առաջացրել։

Վճարահաշվարկային կազմակերպությունների հետ համագործակցությունը խզելու մասին առաջինը հայտարարեց «Վիվա Արմենիա»-ն։

«Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ-ի, ինչպես նաեւ՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ»,- հայտնել է ընկերությունը։

Ավելի ուշ այդ կազմակերպությունները տեղեկացրին, որ համագործակցությունը միակողմանի է լուծվել։ Մասնավորապես, «Իզի Փեյ»-ը հայտնել է, որ տեղի ունեցածը «Իզի Փեյ» ընկերության նախաձեռնությունը կամ որոշումը չէ և պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված համագործակցության նոր և ոչ հիմնավոր սակագնային պայմաններով։

«Նշված պայմանները տվյալ պահին չեն ապահովում ծառայությունների շարունակական և արդյունավետ մատուցման տնտեսական/բիզնես հնարավորությունը վճարային համակարգի կողմից»,- գրել է կազմակերպությունը։

Դրանից հետո Team Telecom Armenia-ն հայտնեց նույն փոփոխության մասին, թեև վճարահաշվարկային կազմակերպությունները համագործակցության դադարեցման մասին հայտարարություն չտարածեցին։ Factor.am-ը հարցում է ուղարկել Team-ին՝ պարզելու, թե որն է համագործակցությունը դադարեցնելու պատճառը։ Ընկերությունից պատճառաբանեցին, որ ոչ աշխատանքային օրով պայմանավորված այս պահին չեն կարող պատասխանել։

Factor TV-ն հարցումներ է ուղարկել ընկերություններին, պատասխանները կհրապարակենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան