«Թել-Սել»-ը՝ Viva և Team ընկերությունների հետ համագործակցության դադարեցման մասին

Լուրեր

05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
Բոլորը

«Վիվա Արմենիա» և «Թիմ Տելեկոմ» ընկերությունների կողմից առաջարկված համագործակցության նոր պայմանները չեն բխում փոխշահավետության տրամաբանությունից և, ցավոք, կրում են միակողմանի բնույթ։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին «Թել-Սել» ընկերությունից։

«Առաջարկվող միջնորդավճարի շուրջ 60%-ով նվազեցումը, մեր գնահատմամբ, չի համապատասխանում բիզնես գործընկերության սկզբունքներին։ Ընդ որում, այն ներկայացվել է ոչ թե որպես առաջարկ, որի շուրջ հնարավոր կլիներ բանակցել, այլ որպես պարտադրանք։ Ներկայում բջջային օպերատորների օգտին կատարվող վճարումների ավելի քան 60–70%-ն իրականացվում է վճարահաշվարկային ընկերությունների հարթակների միջոցով, որոնք ապահովում են արագ, մատչելի և անվտանգ վճարումների հնարավորություն։ Առաջարկվող սակագնային փոփոխությունների արդյունքում հարյուր հազարավոր բաժանորդներ փետրվարի 1-ից զրկվելու են այս հարմարությունից»,- փոխանցում են «Թել-Սել»-ից։

Ընկերությունից հայտնում են, որ այս փոփոխության ազդեցությունը զգալի կլինի հատկապես մարզային բնակչության համար։

«Մարզային բնակչության շրջանում կարող են ձևավորվել հավելյալ միջնորդ օղակներ, որոնք հաճախորդներից կհավաքագրեն կանխիկ գումար, կկատարեն բջջային ծառայությունների վճարումներ և դրա դիմաց կգանձեն որոշակի տոկոսներ։ Նման պրակտիկան ժամանակին վերացել էր վճարահաշվարկային ընկերությունների ակտիվ գործունեության շնորհիվ։ Բջջային օպերատորների նման որոշումները կարող են հանգեցնել այդ ժամանակների վերադարձին։ Մենք մշտապես պատրաստակամ ենք եղել բանակցությունների, հավելյալ ծառայությունների ներդրման և նոր առաջարկների շրջանակներում համագործակցությանը։ Սակայն պնդում ենք, որ փոխշահավետությունը պետք է բխի բանակցող բոլոր կողմերի շահերից, այլ ոչ թե միայն մեկ կողմի»,- ասվում է հարցման պատասխանում։

«Թել-Սել»-ն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ բջջային օպերատորների կազմակերպությունների խմբում առկա են վճարահաշվարկային ընկերություններ։ Նշվում է, որ նման քայլով փորձ է արվում խախտել շուկայում արդար մրցակցության կանոնները։

«Դիմել ենք ՀՀ մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովին և այլ համապատասխան պետական մարմինների։ Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունն իրական փոխշահավետ և ֆինանսական տեսանկյունից կենսունակ պայմաններով, ինչը կարևոր է ծառայությունների շարունակականության և ոլորտի կայուն զարգացման համար»,- հայտնում է ընկերությունը։

Հիշեցնենք, որ «Իդրամ», «Իզի փեյ», «Թել-Սել» և «Ֆասթ Շիֆթ» հարթակներում փետրվարի 1-ից հասանելի չեն լինի հայաստանյան ամենախոշոր օպերատորներից երկուսի՝ «Վիվա Արմենիա»-ի և Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները։ Բջջային օպերատորների կողմից այս ծանուցումը բաժանորդների մոտ դժգոհություն  է առաջացրել։

Անի Թամրազյան