Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
Բոլորը

Ազգային ժողովի նիստում բանավեճ ծավալվեց 3 փոխնապագահների միջև՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի և դրա վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի շուրջ։

Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՔՊ-ի քաղաքական առաջնահերթություններից է, և հիշեցրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը դա մեր քաղաքական ԴՆԹ-ն է… մենք ընդունել ենք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը… Ընդդիմադիր պատգամավորական խմբակցությունները… որոշում են, համախմբվում են ու ասում են․ «Մենք այս հարցով կդիմենք Սահմանադրական դատարան, կդիմենք ու կբողոքարկենք, որպեսզի այս օրենքը հանկարծ չգործի»»,- ասաց Ալեքսանյանը։

Նա պնդեց, որ ընդդիմությունը փորձել է խոչընդոտել օրենքի կիրառմանը, սակայն այն այսօր գործում է, և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացները շարունակվում են։

Ալեքսանյանի հայտարարություններին արձագանքեց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարան դիմելու նպատակը եղել է օրենքում առկա իրավական խնդիրների վերացումը։

«Պատկերացրեք, եթե օրենքը ունենում է տարրական, Եվրոպական դատարանի նվազագույն չափանիշներին չհամապատասխանող կարգավորումներ, դա դառնում է չարիք պետության համար, որովհետև ստացվում է՝ այն նպատակը, որի համար այդ գործիքը իրացվում է, դրանից հետո հակառակն է լինելու․… ձեր մշակած այդ օրենքը անորակ էր»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը հաշվի է առել դիմումում ներկայացված մի շարք դիրքորոշումներ և իր որոշմամբ անդրադարձել օրենսդրական բացերին։

Բանավեճին միացավ նաև ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։

«Քիչ առաջ մենք բացահայտեցինք, որ պարոն Վարդևանյանը և նախորդ գումարման ընդդիմադիր խմբակցությունները ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հարցով դիմել են Սահմանադրական դատարան այն բանի համար, որպեսզի այդ օրենքը լավ կիրառվի, ոչ թե որ այդ օրենքը չեղարկվի»,- ասաց Կոնջորյանը։

Նա շարունակեց՝ անդրադառնալով նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ենթադրում եմ, որ հրավիրել է պարոն Վարդևանյանին… ասել է․ «Ո՛չ, ես պիտի վերադարձնեմ ինձ վերագրվող ապօրինի գույքը, Արամ, պարո՛ն Վարդևանյան, գնա և ձևակերպիր մի կարևոր դիմում»»,- հայտարարեց Կոնջորյանը։

Ելույթի ավարտին Կոնջորյանն ասաց, որ ընդդիմության ներկայացրած փաստարկները, իր գնահատմամբ, իրականության հետ որևէ աղերս չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան