ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգավարական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Ղազարյանը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանից հետաքրքրվեց ապրանքային շուկաներում կենտրոնացվածության, մենաշնորհների և բենզինի ներմուծման կառուցվածքի մասին։

Ղազարյանը հիշեցրեց, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը խոսել էր շաքարի շուկայում մենաշնորհի վերացման մասին և հարցրեց՝ արդյոք այդ ժամանակից ի վեր որևէ ապրանքային շուկայում արձանագրվել է էական կառուցվածքային փոփոխություն։

Շուշան Սարգսյանն ասաց, որ շաքարի շուկայում մենաշնորհային կարգավորում չկա, իսկ տնտեսավարող սուբյեկտների և ներմուծողների թիվն ավելացել է։ Նա որպես օրինակ նշեց նաև կարագի ներմուծման շուկան՝ ասելով, որ հանձնաժողովի նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ այնտեղ կենտրոնացվածության աստիճանը նվազել է։

Քննարկման ընթացքում Էդգար Ղազարյանն անդրադարձավ նաև բենզինի և դիզվառելիքի շուկային։ Նա պնդեց, որ վերջին ամիսներին ադրբեջանական «Սոկար» ընկերությունը միջնորդ կազմակերպությունների միջոցով սկսել է վառելիք մատակարարել Հայաստան և հետաքրքրվեց, թե ինչ դիրք ունի ընկերությունը շուկայում։

Շուշան Սարգսյանն ասաց, որ իրեն հայտնի չէ ադրբեջանական «Սոկար» ընկերության կամ այդ ապրանքանիշի կողմից Հայաստան բենզինի ուղիղ ներմուծման որևէ դեպք։

Նրա խոսքով՝ վառելիքի ներմուծումը Հայաստան իրականացվում է մի շարք երկրներից, այդ թվում՝ Ռումինիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից և Վրաստանից։

Սարգսյանն ասաց, որ ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացումը նպաստել է նրան, որ Հայաստանում վառելիքի գների բարձրացումն ավելի զուսպ լինի՝ համեմատած միջազգային շուկաներում արձանագրված գնային փոփոխությունների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան