ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը

Լուրեր

23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
Բոլորը

Երևանում պիկ ժամերին երթևեկող ամեն քաղաքացի մեծ հավանականությամբ՝ հայտնվում է ընդհուպ 10 բալանոց խցանումների մեջ, և ճշգրիտ չգիտի՝ ինչքան ժամանակից կհասնի աշխատավայր կամ տուն։ Հնարավոր է՝ անգամ այս հաղորդումը դուք դիտում եք խցանման մեջ։ Խցանումների պատճառների շարքում նշվում են մի քանի առանցքային խնդիրներ՝ մարդատար մեքենաների թվի կտրուկ աճ, հանրային տրանսպորտի ու մետրոյի ծանրաբեռնվածություն, վարորդական մշակույթի ու վերահսկողության թերություններ, ինչպես նաև ԱՊՊԱ կարգավորումների պատճառով փողոցների փակում, խիտ կառուցապատում և ավտոկայանատեղիների պակաս։
Նյարդայնացնող խցանումների փաստն ընդունում են նաև պաշտոնյաները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվը պետք է նվազի, փողոցները «ռեզինից չեն», և խոսեց հնարավոր սահմանափակումներից՝ այդ թվում ավտոբուսային առանձնացված գծերի ընդլայնման, արտանետումների ստանդարտներով պայմանավորված գոտիների, տուգանքների խստացման ու ԱՊՊԱ կանոնների փոփոխության մասին։
Մինչդեռ քննադատները պնդում են, որ խնդիրը խորացել է չհամակարգված կառուցապատման, ստորգետնյա և բազմահարկ կայանատեղիների բացակայության, հանրային տրանսպորտի ու երթևեկության կառավարման թերացումների պատճառով, և նշում՝ արգելքներից առաջ քաղաքացուն պետք է իրական այլընտրանք տալ։
Ո՞րն է Երևանի խցանումների իրական պատճառը, ինչո՞ւ հասանք այս կետին, և առաջարկվող լուծումներից որո՞նք են իրատեսական ու արդար։

Factor TV-ում քննարկմանը մասնակցում են Երևանի տրանսպորտի վարչության պետ Գարեգին Գրիգորյանը, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ՆԳՆ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը, Հաղթանակ կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանը, Երևանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան