Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Լուրեր

23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
Բոլորը

Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին։ Տաջիկստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1998 թվականին, իսկ 2000 թվականին երկրի խորհրդարանը վավերացրել է այն։ Հոկտեմբերի սկզբին Տաջիկստանի խորհրդարանը քվեարկել էր ՄՔԴ-ից դուրս գալու օգտին, որից հետո երկրի իշխանությունները համապատասխան ծանուցում են ուղարկել ՄԱԿ։

Դեպոզիտարիան այն գրանցել է նոյեմբերի 20-ին։ Սա նշանակում է, որ երկրի դուրս գալու գործընթացը կավարտվի ուղիղ մեկ տարի անց՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին։

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Իդիբեկ Քալանդարը խորհրդարանում Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին որոշման քննարկման ժամանակ հայտարարել է, որ որոշման պատճառը դատարանի շուրջ «զարգացող իրավիճակն» է։ Նրա խոսքով՝ դատարանը վերածվել է «միջպետական վեճերի կարգավորման հարցում քաղաքական ճնշման գործիքի»։

Միևնույն ժամանակ, ըստ«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության, նա չի հիշատակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։ ՄՔԴ-ն նրա ձերբակալության օրդեր է տվել, իսկ Տաջիկստանի իշխանությունները, Հռոմի կանոնադրության համաձայն, պարտավոր էին ձերբակալել նրան երկիր կատարած այցի ժամանակ։

ՄՔԴ-ն Պուտինի ձերբակալության օրդեր է տվել 2023 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր նա երկու անգամ այցելել է Դուշանբե՝ 2025 թվականի հոկտեմբերին և 2026 թվականի նոյեմբերին։ Ինչպես և անցյալ տարի, Եվրամիությունը քննադատել է Տաջիկստանի իշխանություններին՝ միջազգային պարտավորությունները չկատարելու համար։

«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ Տաջիկստանը կրկին ընդունել է Վլադիմիր Պուտինին, որը գտնվում է ՄՔԴ-ի հետախուզման մեջ՝ միջազգային հանցագործությունների, մասնավորապես՝ Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներից երեխաների ապօրինի արտաքսման և տեղափոխման մեղադրանքներով՝ Ուկրաինայի դեմ նրա չհրահրված և անօրինական ագրեսիվ պատերազմի համատեքստում»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։

2025 թվականի գարնանը ՄՔԴ-ից դուրս գալու գործընթաց էր սկսել նաև Հունգարիան։ Այդ ժամանակ իշխանության ղեկին էր Վիկտոր Օրբանը, որը համակրանք էր տածում Ռուսաստանի նախագահի նկատմամբ։ Սակայն Պետեր Մագյարի իշխանության գալուց հետո Հունգարիայի խորհրդարանը չեղարկել է այդ որոշումը։

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինը Տաջիկստան էր այցելել նոյեմբերի 20-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի