ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
Բոլորը

Ազգային ժողովի ութ պատգամավորի և աշխատակազմի մեկ պաշտոնյայի Ստրասբուրգ գործուղման համար բյուջեից վճարվել է 6 մլն 669 հազար դրամ։ Յուրաքանչյուրի երկկողմանի տոմսն արժեցել է 741 հազար դրամ։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԱԺ աշխատակազմից։ Ստրասբուրգ գործուղման նպատակը ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելն է եղել։ Պատվիրակության կազմում եղել են Հայկ Կոնջորյանը, Արամ Վարդևանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Կարապետյանը, Արման Եղոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լևոն Քոչարյանն ու ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության քարտուղարը։

«Հնարավոր է 29, 30, 50 եվրոյով ինքնաթիռի տոմս գնել»,- ավելի վաղ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանն էժան ավիատոմսերի առկայությունն իր իշխանության ձեռքբերումներից  է համարում և առաջարկում հանգստյան օրերին մեկնել Հռոմ, սուրճ խմել ու հետ վերադառնալ։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԱԺ-ն 29, 30, 50 եվրո արժեցող տոմսերի փոխարեն՝ 1800 եվրո արժեցող տոմսեր է ձեռք բերել։ ՔՊ-ական Արման Եղոյանի համար այս հարցն անհասկանալի է։

Պատգամավորները Երևանից Ֆրանկտֆուրտ են հասել գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության չվերթով։ Արման Եղոյանի պարզաբանումն այն է, որ վճարվում է այնքան, որքան անհրաժեշտ է։

««Լյուֆթհանզա»-ի համար միջինից մի քիչ թանկ է գալիս։ Տաքսի չի, էլի, որ երբ պատվիրես, ինքնաթիռը գա, եթե էժան է լինում, էժանով ենք գնում, օրինակ, պարոն Ռուբինյանի հետ Wizzair-ով ենք գնացել»,- ասաց Արման Եղոյանը։ 

Պատվիրակության մեկ այլ անդամից՝ Արուսյակ Ջուլհակյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք մտահոգված չէ, որ բյուջեի հաշվին թանկարժեք ավիատոմսեր են ձեռք բերվում։ ՔՊ-ականը միայն փոխանցեց, որ ինքն էկոնոմ դասով գործուղման մեկնողներից է։

«Ես չգիտեմ՝ ինչ տոմս էին գնել, եթե ակնարկում եք, որ բիզնես է, իհարկե՝ ոչ։ ԱԺ-ն երբեք բիզնես դասի տոմս չի առնում։  Սովորական ինքնաթիռ էր, էկոնոմ դասի, ես միշտ թռնում եմ էկոնոմ դասով»,- ասաց նա։ 

ԱԺ-ի կողմից գնված թանկարժեք տոմսերով են գործուղման մեկնել նաև ընդդիմադիրները, որոնք ցուցադրաբար հրաժարվել էին պարգևավճարներից և հայտարարել էին նաև գործուղման ծախսերից հրաժարվելու մասին։ 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վստահեցնում է, թե ուղիներ են փնտրում գումարը պետությանը վերադարձնելու համար։

«Գնվել է, մենք ֆիքսել ենք այդ գումարը, եթե ԱԺ-ից այդ գումարը բյուջե վերադարձնելու տարբերակ չստանանք, ուղղելու ենք սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա։

Ավիատոմսերից զատ՝ պատգամավորներն ԱԺ-ից նաև օրապահիկի և գիշերակացի գումարներ են ստացել, որը կազմում է շուրջ 13 հազար եվրո։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան