Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի, դրա դրդապատճառների և հետագա զարգացումների վերաբերյալ Factor TV-ի եթերում խոսել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Անդրադառնալով ծեծկռտուքի միջադեպին՝ պատգամավորն ընդգծեց, որ տեղի ունեցածից հետո ԱԺ-ում բոլորն էլ հասկանում են, որ բռնությամբ հարցեր չեն լուծվում, սակայն անհրաժեշտ է ֆիքսել դրդապատճառը։ «Ցանկացած պարագայում միանշանակ է, որ ամբիոնից ելույթ ունեցող մարդուն ընդառաջ չի կարելի գնալ և փորձել կամ բռնություն գործադրել կամ ընդհատել ելույթը»,- հայտարարեց Գաբրիելյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը չէր սխալվել՝ անվտանգության աշխատակիցներին ժամանակին չհրավիրելով ներս, որպեսզի բախումը չշարունակվեր, պատգամավորը պաշտպանեց գործընկերոջը. «Պարոն Ռուբինյանի միտումը բավականին տեղին էր, որովհետև մենք՝ միջադեպի մասնակիցներս տվյալ պետք է վերլուծենք և գնահատական տանք մեզ»:

Գաբրիելյանը կտրականապես համաձայն չէ «քրեական բարքերի» հետ համեմատության մասով՝ տեղի ունեցածը բացատրելով ինքնապաշտպանությամբ։ «Դա քրեական բարք չի բացարձակապես։ Դա ավելի շատ այն իրավիճակն է, երբ հանկարծ մարդն ինքնապաշտպանվելու ընթացքում ծեծկռտուքի մեջ է հայտնվում»,- նշեց նա:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որով վերջինս աջակցություն էր հայտնել իրենց թիմակիցներին, և հարցին, թե արդյոք դրանով չի արդարացվում բռնությունը, պատգամավորը պարզաբանեց կոնտեքստը. «Աջակցություն է այն պարագայում, երբ որ վրադ բռունցքներով են գալիս եւ դու արձագանքում ես։ Իհարկե, խնդիր կլինի, եթե մտնեինք դահլիճ ու առանց որեւէ խոսակցության, առանց պատճառի սկսեինք ծեծել կամ դատարկ խոսակցությունից ծեծկռտուք սկսվի»:

Խոսելով միջադեպը Էթիկայի հանձնաժողովում քննելու հնարավորության մասին՝ Գաբրիելյանը զերծ մնաց հստակ գնահատականներից. «Ես որպես էթիկայի հանձնաժողովի անդամ, որոշակի առումով նաև օրենքով եմ սահմանափակված, որպեսզի նախապես ինչ-որ կարծիք հայտնեմ, որովհետև չի բացառվում՝ միջադեպի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովում գործառույթ լինի»:

Պատգամավորը վստահություն հայտնեց, որ գործող ընդդիմությունը իշխանության չի գա. «Ես վստահ եմ, որ չեն կարող լինել հաջորդ իշխանությունը։ Ինչի՞ վրա եմ հիմնվում. մարդիկ փաստացի ճշգրիտ գնահատել են իրենց հնարավորությունները և չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին»,- եզրափակեց Վիլեն Գաբրիելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան