Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու Սահմանադրության նոր նախագծին և չեն աջակցի այն հանրաքվեի դնելու առաջարկին։ Նրա խոսքով՝ հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիներն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը Սահմանադրության փոփոխության հարցում, իսկ իրենց տրված մանդատը նման գործընթացին կողմ քվեարկելու հնարավորություն չի ենթադրում։

«Մեր ժողովուրդը մեզ մանդատ է տվել, որպեսզի թույլ չտանք, որ ընդունվի ալիևյան սահմանադրությունը։ Հետևաբար ակնկալել մեզանից, որ մենք կողմ քվեարկենք, որպեսզի դա դրվի հանրաքվեի, ուղղակի անհնար է»,- վստահեցրեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեմ է ոչ թե Սահմանադրության ցանկացած փոփոխության, այլ Անկախության հռչակագրին հղումը հանելուն: Գրիգորյանը դա որակեց Ադրբեջանի պահանջ և հայտարարեց, որ այդ պատճառով էլ նախագիծն անվանում են «ալիևյան սահմանադրություն»։ Անդրադառնալով իշխանության կողմից հնարավոր ճնշումներին՝ պատգամավորն ասաց, որ ցանկացած դեպքում իրենց դիրքորոշումը չի փոխվի:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի նաև համարժեք ճնշման մեխանիզմների մշակմանը՝ այդ թվում՝ բողոքի ակցիաների։ «Իրեն թվում է, թե ինքը դեռ հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. իրավիճակ է փոխվել: 2018-2019 թվականները չպետք է համեմատել 2026-2027 թվականների հետ։ 18 թվականի Նիկոլը չկա, որովհետև 18 թվականի Հայաստանը չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Գրիգորյանի գնահատմամբ՝ Սահմանադրության փոփոխությունը չի երաշխավորի խաղաղության պայմանագրի ստորագրումը և չի կանխի Ադրբեջանի նոր պահանջները։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան