Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 13:56
Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
24.11.2026 | 13:45
ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ
24.11.2026 | 13:36
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.11.2026 | 13:27
Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ
24.11.2026 | 13:19
Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը
24.11.2026 | 13:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում
24.11.2026 | 13:06
Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով
24.11.2026 | 13:02
Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ
24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
Բոլորը

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը բարձրացրեց օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում առկա խնդիրների, վարորդների դժգոհությունների և սակագների զսպման մեխանիզմների բացակայության հարցը։

Կարապետյանն ասաց, որ օնլայն տաքսի ծառայություններում աշխատելը շատերի համար հիմնական կամ լրացուցիչ եկամտի աղբյուր է, սակայն ոլորտում սակագների սահմանափակման կամ վերահսկման հստակ մեխանիզմ չկա։ Նրա խոսքով՝ վարորդներից բազմաթիվ բողոքներ են ստացվում սակագների փոփոխությունների վերաբերյալ, այդ թվում՝ այն դեպքերում, երբ ուղևորահոսքի կամ պահանջարկի փոփոխությունը չի հանգեցնում ակնկալվող սակագնային փոփոխությունների։

Պատգամավորը համեմատություն անցկացրեց ջրի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտների հետ՝ նշելով, որ այնտեղ գործում են սակագնային կարգավորման մեխանիզմներ, մինչդեռ օնլայն տաքսի ծառայությունների դեպքում նման զսպման գործիք չկա։

Արձագանքելով հնչած պատասխանին՝ Կարապետյանը կոչ արեց օրենսդրական լուծումներ առաջարկել և դրանք ներկայացնել Ազգային ժողովին։ Նա ընդգծեց, որ շատ վարորդների համար այս աշխատանքը ընտանիքի եկամտի կարևոր աղբյուր է, իսկ շուկայում մոնոպոլ կամ գերիշխող դիրքը կարող է սահմանափակել նրանց եկամտի հնարավորությունները։

Պատասխանելով հարցին՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանն ասաց, որ օնլայն տաքսի ծառայությունները չեն կարող կարգավորվել նույն տրամաբանությամբ, ինչ հանրային ծառայությունների դասական ոլորտները։ Նրա խոսքով՝ որևէ ոլորտ բնական մենաշնորհ ճանաչելու և խիստ կարգավորման ենթարկելու համար նախ անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական հիմք և իրավաչափ նպատակ։

Սարգսյանը նշեց, որ ինքը չի կիսում այն մոտեցումը, ըստ որի՝ օնլայն տաքսի ծառայությունները պետք է կարգավորվեն նույն ձևաչափով, ինչ հանրային ծառայությունների մյուս ոլորտները։

Նա նաև ասաց, որ վարորդների հետ վերջին քննարկումները ցույց են տվել՝ նրանց բարձրացրած խնդիրների զգալի մասը հարթակի կողմից արդեն լուծվել է։ Սարգսյանի խոսքով՝ սահմանված վերին շեմերի արդյունքում համապատասխան գումարն ամբողջությամբ ուղղվում է վարորդին, ինչի շնորհիվ Կարապետյանի բարձրացրած խնդիրը զգալիորեն մեղմվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան