Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
Բոլորը

Ազգային ժողովի նիստում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Արծվիկ Մինասյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանի միջև քննարկում տեղի ունեցավ թեկնածուի կուսակցական պատկանելիության, ՀՅԴ-ին անդամակցությունը դադարեցնելու և պաշտոնում անկախությունը պահպանելու վերաբերյալ։

Հակոբյանը հիշեցրեց, որ Մինասյանն իր դիմումում նշել էր՝ ընտրվելու դեպքում դադարեցնելու է կուսակցական անդամակցությունը և հետաքրքրվեց, թե ինչու է երկար տարիներ ՀՅԴ անդամ լինելուց հետո պատրաստ նման քայլի։ Նա նաև հարցրեց՝ արդյոք Մինասյանը կկարողանա պաշտոնում իր քաղաքական ու կուսակցական պատկանելիությունը մի կողմ դնել և գործել անկախ։

Մինասյանն ասաց, որ կուսակցական անդամակցության դադարեցումը պայմանավորված է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված պահանջներով։ Նա հիշեցրեց, որ 2005 թվականին, երբ Արժեթղթերի հանձնաժողովի անդամ էր, անկուսակցական էր, իսկ ավելի ուշ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ընթացքում, անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։

Մինասյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ին իր անդամակցությունը միայն ձևական բնույթ չի կրել։ Նրա խոսքով՝ ինքը համոզմունքներով դաշնակցական է, և որևէ պաշտոն չի կարող փոխել մարդու էությունը։

Միաժամանակ նա նշեց, որ անկախ պաշտոն ստանձնելիս պաշտոնատար անձը պարտավոր է իր լիազորություններն իրականացնել անկախ կուսակցական պատկանելիությունից և առաջնորդվել Սահմանադրությամբ ու օրենքով սահմանված պահանջներով։

Հակոբյանը հակադարձեց, որ այդ դեպքում կուսակցական անդամակցության դադարեցումը փաստացի ձևական բնույթ է կրում և արվում է միայն իրավական պահանջները պահպանելու համար։

Մինասյանն իր հերթին ասաց, որ անկախ պաշտոն ստանձնած անձը ոչ միայն ֆորմալ առումով չպետք է կուսակցական լինի, այլև չի կարող ցուցաբերել ակտիվ քաղաքական գործունեությանը բնորոշ վարքագիծ և պարտավոր է պահպանել քաղաքական զսպվածություն։

Նա ընդգծեց, որ նման պաշտոններում օրենսդրական պահանջները նույնն են բոլորի համար՝ անկախ նախկին քաղաքական կամ կուսակցական պատկանելիությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան