Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
Բոլորը

Ազգային ժողովում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի կարգավիճակով գտնվող Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած իրադարձություններին, իր եղբոր՝ Էդիկ Մինասյանի մասնակցությամբ քրեական գործին, ինչպես նաև ՀՅԴ-ում անդամակցության սառեցման ընթացակարգին։

Պատգամավոր Լևոն Լևոնյանի հարցին պատասխանելով՝ Մինասյանը հայտարարեց, որ, իր համոզմամբ, գործը դատական հեռանկար չունի և առաջիկայում հնարավոր կլինի տեսնել նաև արդարացնող արդյունքներ։ Նրա խոսքով՝ այն, ինչ գործի վերաբերյալ փորձ է արվում ներկայացնել հրապարակային դաշտում, իրականության հետ կապ չունի։

Մինասյանը նաև ճշտեց, որ գործով ձերբակալվել է ոչ թե չորս, այլ երկու պաշտոնյա։ Նա ասաց, որ իր խորին համոզմամբ՝ նրանցից ոչ մեկի մասնակցությունը չի համապատասխանում հրապարակված տեղեկությունների, ներկայացված մեղադրանքի ծավալի և էության, ինչպես նաև գործին տրված հանրային հնչեղության նկարագրությանը։

Անդրադառնալով հարցին, թե եղբոր շուրջ ստեղծված իրավիճակը կարո՞ղ է ազդել իր անաչառության վրա, Մինասյանը հիշեցրեց, որ շուրջ 30 տարի զբաղեցրել է հանրային պաշտոններ և աշխատել հանրային ծառայության համակարգում։

Նա ասաց, որ եթե իր գործունեության ընթացքում եղել է որևէ դրվագ, որտեղ իրեն հնարավոր է մեղադրել անաչառ չլինելու մեջ, պատրաստ է լսել այդ օրինակները և քննարկել դրանք։

Մինասյանը խոսեց նաև ՀՅԴ-ում անդամակցության սառեցման կարգի մասին։ Նրա խոսքով՝ կուսակցությունում գոյություն ունի ընթացակարգ, ըստ որի՝ հանրային պաշտոն ստանձնելու դեպքում անձը դադարեցնում է կուսակցական պարտականությունների կատարումը։

Նա նշեց, որ անդամակցության սառեցումը նշանակում է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անձը կուսակցության նկատմամբ որևէ պարտականություն այլևս չի իրականացնում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, Արծվիկ Մինասյանի եղբայր Էդիկ Մինասյանը ձերբակալվել էր կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան