ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին: «Ողջունելով դեսպանին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ուրուգվայը Հայաստանի լավագույն բարեկամ երկրներից է»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը, մի շարք ոլորտներում փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։

