Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա շվեյցարական ակումբում
Հայաստանի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը պայմանագիր է ստորագրել «Սթարվինգս Բազել» ակումբի հետ, որը հանդես է գալիս Շվեյցարիայի բարձրագույն առաջնությունում՝ Swiss Basketball League (SBL), հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Մինչև այս Յուրա Մելիքյանը հանդես էր գալիս «Լատվիաս Ունիվերսիտատե» (LU) թիմում, որը մասնակցում է Լատվիա–Էստոնիա միասնական բասկետբոլային լիգային։
«Սթարվինգս Բազելը» բազմիցս մասնակցել է Շվեյցարիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլերին, իսկ 2010 թվականին նվաճել է երկրի գավաթը։