Նոր «պանդորայի արկղ ենք բացել»․ Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ ողջ տարածքում ՀԷՑ-ի շահագործման տակ գտնվող 110/35 կՎ բարձր լարման շուրջ ենթակայաններում համալիր ստուգումներ են իրականացվելու, որպեսզի վեր հանվեն անհետաձգելի խնդիրները։ 222 ենթակայաններում արդեն իսկ  իրականացվել են ստուգումները, ու Պետրոսյանի խոսքով, պատկերը հուսադրող չէ։

«ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում մեկ ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, ի թիվս ներքին հետաքննություն իրականացնելու նպատակով կազմավորված երկու առանձին հանձնաժողովների, եւս մեկ աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ ՀՀ ողջ տարածքում ՀԷՑ-ի շահագործման տակ գտնվող 110/35 կՎ բարձր լարման շուրջ 322 ենթակայաններում համալիր ստուգումներ իրականացնելու եւ վեր հանելու հրատապ ու միջնաժամկետ կտրվածքում լուծում պահանջող անհետաձգելի խնդիրները։

Այս պահին խումբն այցելել է արդեն 222 ենթակայաններ եւ գույքագրել ամբողջական խնդիրներ. մնացյալ 100 ենթակայաններում ստուգայցերը կավարտեն առաջիկա 10-12 օրերին։

Պատկերը, որը մեզ հայտնի դարձավ ստուգայցերի արդյունքում, ցավով եմ նշում, սակայն մեղմ ասած՝ հուսադրող չեն, եւ այս ուղղությամբ եւս, կարծես, նոր «պանդորայի արկղ ենք բացել». ահռելի անելիք եւ աստղաբաշխական բյուջե է ենթադրում այսչափ մաշված, խարխուլ եւ բարոյապես հնացած ենթակառուցվածքների նորացման աշխատանքները, որն անխուսափելիորեն պարտավոր ենք իրականացնելու ամենակարճ ժամկետներում, որպեսզի բաշխման ցանցի վատթար վիճակով պայմանավորված՝ մեր Պետությունը տեսանելի ապագայում որեւէ պարագայում չունենա էներգետիկ հնարավոր ճգնաժամեր։

Կից ներկայացնում եմ լուսանկարներ, որոնք արվել են այս պահին լարման տակ գտնվող մի շարք ենթակայաններում՝ Երեւանում եւ հանրապետության բազմաթիվ բնավայրերում»,- ասված է հաղորդագրությունում։