Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Գերմանիայի Կարլսրուեի դաշնային դատախազությունը հայտարարել է հինգ կասկածյալների ձերբակալության մասին. նրանք մեղադրվում են պատժամիջոցների խախտմամբ Ռուսաստան ապրանքներ արտահանելու հանցավոր դավադրության մեջ, գրում է Current time-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր ձերբակալվածները Գերմանիայի քաղաքացիներ են, սակայն նրանցից երկուսը նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, իսկ մեկը՝ Ուկրաինայի։ Բոլոր ձերբակալությունները կատարվել են Գերմանիայի հյուսիսային Լյուբեկ քաղաքում: Այս գործի կապակցությամբ խուզարկություններ են անցկացվել Գերմանիայի մի քանի քաղաքներում: Հաղորդվում է, որ գործում ներգրավված է ևս հինգ անձ, բայց նրանք դեռևս ազատության մեջ են:

Կասկածյալներից մեկը՝ Նիկիտա Ս.-ն, որը Գերմանիայի և Ռուսաստանի քաղաքացի է, ըստ դատախազների, Լյուբեկում գտնվող մի ընկերության կառավարիչն ու միակ սեփականատերն է։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո այս ընկերությունն օգտագործվել է ռուսական արդյունաբերության համար գաղտնի ապրանքներ գնելու և դրանք Ռուսաստան արտահանելու համար՝ խախտելով ԵՄ պատժամիջոցները։ Գերմանացի քննիչների տվյալներով՝ Նիկիտա Ս.-ն նաև ղեկավար պաշտոն է զբաղեցրել մի ռուսական ընկերությունում, որը նույնպես ներգրավված է եղել պատժամիջոցներից խուսափելու սխեմայում։

Ընդհանուր առմամբ, քննիչները գրանցել են մոտ 16,000 խմբաքանակ, որոնք Ռուսաստան են ուղարկվել մոտ 30 միլիոն եվրո արժողությամբ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։ Առաքումներն իրականացվել են այս սխեմայի միջոցով։

Ռուսաստանում ապրանքները ստացողները, ենթադրաբար, պետության հետ կապված կազմակերպություններ են, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող պաշտպանական արդյունաբերության ընկերություններ։

Դատախազության հայտարարության մեջ մանրամասներ չեն տրամադրվում Ռուսաստան մատակարարված կոնկրետ ապրանքների կամ այն ​​երկրների մասին, որտեղ գրանցվել են պատժամիջոցներից խուսափելու սխեմային մասնակցող միջնորդ ընկերությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի