Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում նաև Լավրովի հետ հանդիպում կունենա

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Այցը իմ գործընկեր տիկին Մատվիենկոյի հրավերով է։ Նախատեսվում է հանդիպում իր հետ, ինչպես նաև ՌԴ արտգործնախարարի հետ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով փետրվարի 5-6-ը իր՝ ՌԴ կայանալիք պաշտոնական այցին։

«Դեռ այսքանը բացեմ, հա՞, կլինեն գուցե էլի հանդիպումներ։ Հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք դեռ չստորագրված, չվավերացված փաստաթղթերը: Երբ որ տիկին Մատվիենկոն այստեղ էր, կհիշեք, ֆորում անցկացվեց, Ռուսաստանի ռեգիոնների և Հայաստանի մարզերի միջև մի շարք համաձայնություններ ստորագրվեցին։ Դրանց վավերացման խնդիր կա։ Այդ հարցերն ենք քննարկելու, հայ-ռուսական հարաբերությունների խնդիրն ենք քննարկելու։ Նաև նախապատրաստվում է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել, և այդ օրերի ժամկետներն ենք քննարկելու»,- տեղեկացրեց ԱԺ նախագահը։

Factor TV-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուս պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ պարոն Սիմոնյանը նաև բարձրացնի Ռուսաստանից ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումների հարցը, ինչի մասին ավելի վաղ հիշատակել էր, Սիմոնյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ ինձ համար, մեր թիմի համար, այդպիսի հարց չկա, որը որ մենք չենք քննարկի, եթե դրա մասին խոսում ենք։ Տիկին Մատվիենկոն երբ որ այստեղ է եղել, բնական է, ես ասել եմ։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ մեր մտահոգությունները ասել եմ։ Դեսպանն ԱԳՆ հրավիրվել է, և դրա հետ կապված իրեն ամեն ինչ ասվել է։ Եթե դրա առիթը լինի, եթե դրա կարիքը լինի, ես չեմ կարծում, որ կրկնում եմ, որևիցե մեկի մոտ կասկած կա, որովհետև դե բարձր ասում ենք, հիմա ես ձեր եթերում ասում եմ կամ Ազգային ժողովի ամբիոնից ասում եմ»։

Նարեկ Կիրակոսյան