ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը զենքի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային։ Դեռևս անցյալ շաբաթ Պենտագոնը հայտարարել էր, որ դադարեցնում է Ուկրաինային մատակարարումները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Մենք պատրաստվում ենք նրանց որոշակի զենք ուղարկել։ Անհրաժեշտ է, որ նրանք կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Ստիպված ենք զենք ուղարկել, հիմնականում պաշտպանական բնույթի …