«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

««Ուժեղ Հայաստան»-ում չի լինելու անբավարարված կին»,- օրեր առաջ թիմակցի հետ փոդքասթի ժամանակ ասել էր գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։ Այս ձևակերպմանը հետևել էր դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք գործողությունների մասին խոսակցություն՝ պոդքաստը վարողի և հրավիրյալների միջև․ «Սեքսի նախարարությո՞ւն պետք է ստեղծվի», «Ինչքանով ես գիտեմ՝ առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցերը չեն լուծվում»։

Փոդքասթի այս հատվածի տեսագրությունը ակտիվ շրջանառվում է սոցհարթակներում՝ առաջացնելով բազմաթիվ օգտատերերի վրդովմունքը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ շատ մակերեսային և խոցելի մոտեցում է նման թեմայով հրապարակային քննարկում ծավալելը։

«Իրենք շոշափել են մի թեմա, որի համար պետք է ունենալ բավական խորքային հետազոտություններ և գիտելիքներ, որոնք պետք է հիմնված լինեն նաև իրենց ուսումնասիրությունների վրա, այլ ոչ ենթադրությունների։ Իմ կարծիքով՝ այստեղ ավելի շատ տղամարդկանց թիրախավորումն է, քանի որ նրանց խոսքից դատելով՝ տղամարդիկ են մեղավոր, որ չեն կարողացել բավարարել։ Այստեղ կորելացիան հենց դուրս է գալիս տղամարդկանց ունակությունների և կարողությունների կասկածի տակ դնելու շրջանակը։ Իրենք մտածում են, որ կանանց են թիրախավորում, բայց, ստացվում է, հակառակ պատկերն է ստացվել»,- նշեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանի կարծիքով՝ նման խոսույթի իմաստը քննարկումներ և հուզումներ առաջացնելն է․ «Բումային, աժիոտաժային երևույթ առաջացնելու միտում են ունեցել, և այս դեպքում,  կապ չունի, քննարկումը կծավալվի դրակա՞ն, թե՞ բացասական նոտայի վրա»։

Նշենք, ծավալված քննադատություններից հետո Սարգիս Կարապետյանն ինստագրամյան իր էջում փոքրիկ տեսանյութ էր հրապարակել, նշելով՝ իրենք քննարկել են այնպիսի թեմաներ, որոնք տաբու են Հայաստանում, սակայն իր համար՝ այդ հարցերն ամենակարևորն են․ «Մենք միշտ քննարկում ենք արտաքին վտանգները, բայց մոռանում ենք ներքին սպառնալիքների մասին»։

Օգտատերերից մեկն էլ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Ըստ նրա՝ Կարապետյանը և փոդքասթին մասնակցող մյուս երկու անձինք հանրային հարթակում կատարել են հայտարարություն, որը պարունակում է կանանց արժանապատվությունը նվաստացնող, սեռային խտրականություն և հասարակության որոշակի խմբի նկատմամբ ատելություն կամ անհանդուրժողականություն տարածող արտահայտություններ.

«Մասնավորապես, վերջիններս հրապարակային կերպով հայտարարել են, թե իբր «…ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին, և անհրաժեշտ է նրանց «բավարարելու» նպատակով ստեղծել «սեքսի նախարարություն»»։

Նշված հայտարարությունն ակնհայտորեն նվաստացնում է կանանց արժանապատվությունը, ներկայացնում է կանանց որպես սեռական օբյեկտ՝ զրկելով նրանց մարդկային և հասարակական սուբյեկտայնությունից, խաթարում է սեռերի իրավահավասարության սահմանադրական սկզբունքը, ունի հանրային վտանգավոր բնույթ և կարող է առաջացնել ատելության, անհանդուրժողականության կամ նվաստացման մթնոլորտ կանանց նկատմամբ»։

Ռոզա Վարդանյան