Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Էներգետիկների և տարածաշրջանային իշխանությունների հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հրթիռների կամ անօդաչու թռչող սարքերի՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա «նպատակային հարվածներ» չեն եղել, միայն առաջնագծի գոտիներում գտնվող էներգետիկ օբյեկտների վրա են նոր հարձակումներ գրանցվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին հայտնել է, որ Կիևում ավելի քան 200 տուն մնում է առանց ջեռուցման, հիմնականում՝ վթարների հետևանքով։ Նա ասել է, որ Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից անձնակազմեր են ուղարկվել վերանորոգման աշխատանքների համար։

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Արտյոմ Նեկրասովը հայտարարել էր, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումների արդյունքում  անջատվել է էլեկտրաէներգիան Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերի սպառողների համար՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Անցյալ շաբաթ հայտարարվել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով, համաձայնել է դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները մինչև փետրվարի 1-ը: Սա արվել է Աբու Դաբիում փետրվարի 1-2-ը կայանալիք բանակցությունների համար «բարենպաստ ֆոն» ստեղծելու համար, հայտարարել էր Կրեմլը։

Հանդիպումը փետրվարի 4-5-ը հետաձգվելուց հետո «էներգետիկ հրադադարի» պաշտոնական երկարաձգման մասին չի հայտարարվել, սակայն այն շարունակվել է պահպանվել՝ ըստ Զելենսկիի հայտարարությունների:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել էր նշել էներգետիկ ոլորտի վրա հարձակումների մորատորիումի տևողությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի