Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիության՝ ընդլայնման վերաբերյալ Վրաստանի մասին քննադատական զեկույցն «անսպասելի չի եղել»։ Նախարարությունը կարծում է, որ փաստաթուղթն օգտագործվել է՝ «անհիմն բացասական գնահատականներ հնչեցնելու և քաղաքական հետագա շահարկումներ անելու համար»։ «ԵՄ ինստիտուտների կողմից Վրաստանի նկատմամբ ձեռնարկված քայլերն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Վրաստանի ներքին քաղաքականության վրա ազդելուն և հակասում են ինչպես …

