Իրանում ձերբակալվել է «Օսկարի» առաջադրված ֆիլմի սցենարիստը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Պարզ պատահականություն» ֆիլմի սցենարիստներից Մեհդի Մահմուդյանը ձերբակալվել է Թեհրանում, հաղորդում են Associated Press-ը և The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում գործող Human Rights Activists News Agency իրավապաշտպան խմբին, գրում է Meduza-ն։

Ֆիլմի պրոդյուսերական թիմի ներկայացուցիչների խոսքով՝ Մահմուդյանը ձերբակալվել է հունվարի 31-ին։ Նրան առաջադրված մեղադրանքներն անհայտ են։ BBC Persian-ի հաղորդմամբ՝ Մահմուդյանը կարողացել է խոսել փաստաբանի հետ և կարճ կապ հաստատել իր ընտանիքի հետ՝ նրանց տեղեկացնելու իր ձերբակալության մասին։ Նրա գտնվելու վայրը չի նշվում։

Հունվարի 28-ին Մահմուդյանն ու ևս 16 մարդ հայտարարություն են ստորագրել, որով դատապարտում են Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին բողոքի ցույցերը բռնի ճնշելու համար: AP-ի հաղորդմամբ՝ ձերբակալվել են նաև հայտարարությունը ստորագրած երկու այլ անձինք։

Ֆիլմի ռեժիսոր Ջաֆար Փանահին, որը ներկայում Իրանից դուրս է, Մահմուդյանին սատարող հայտարարություն է տարածել։

«Մեհդի Մահմուդյանը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպան է և խղճի բանտարկյալ. նա վկա է, լսող և հազվագյուտ բարոյական կերպար՝ մարդ, որի բացակայությունն անմիջապես զգացվում է թե՛ բանտի պատերի ներսում, թե՛ դրսում»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի ֆիլմը համաշխարհային կինովարձույթ է դուրս եկել 2025 թվականի մայիսին․ սա ռեժիսորի առաջին ֆիլմն է  «համակարգի դեմ քարոզչության» համար բանտարկությունից հետո։ Ֆիլմն արգելված է Իրանում։ Ռուսաստանում ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2025 թվականի հոկտեմբերի 30-ին, սակայն Մշակույթի նախարարությունը մերժել է տարածման դիմումը՝ «ֆիլմի կողմից օրենքին չհամապատասխանելու պատճառով»։ Ֆիլմը պատմում է իրանցի նախկին քաղբանտարկյալի մասին, որը բախվում է իր տանջողին և որոշում է վրեժ լուծել։

Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»: Այն նաև առաջադրվել է երկու «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն սցենար» և «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգերում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի