Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը

Լուրեր

28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։

«Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության և հետագա քայլերի քննարկման։ Միաժամանակ, վարչապետն ընդգծել է մեր երկրում C–Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը։

Կլաուս Շայտեգելը ներկայացրել է GRAWE ընկերության գործունեությունը տարբեր երկրներում և նշել, որ շահագրգիռ են մուտք գործել նաև հայաստանյան ապահովագրական շուկա։ Նա հավելել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են ՀՀ Կենտրոնական բանկի հետ և պատրաստ են շարունակել քննարկումները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։