12 000 դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Բոլորը

2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման հետևանքով մի քանի ժամվա տարբերությամբ երկու որդիներին կորցրած Ալլա Աբրահամյանն այսօր դատարանում է․ պատմում է՝ երկու տարի առաջ 12 հազար դոլար գումար է տվել Արման Նահապետյանին, որպեսզի  Եռաբլուրում տղաների գերեզմանները սարքի։ Ըստ Աբրահամյանի՝ Նահապետյանը խաբել է իրեն։  Ծանոթացել էին համագյուղացու միջոցով:

«Ծանոթացրեց, էդ էլ էդ պահը բաց չթողեց, հասկացավ, որ ես վատ հոգեվիճակի մեջ եմ, էդ պահը ինքը լավ օգտագործեց ու էդ պահին ինչքան կարողացավ՝ ինձանից գումարներ տարավ: Ու պայմանավորվածությունն էնպես էր, որ պետք ա 24 թվի արդեն սեպտեմբերի 19-ին տղաների քարերը պատրաստ լիներ»,- պատմում է նա։

Ստեփանյանի խոսքով՝ Նահապետյանն իրեն լուսանկարներ է ուղարկել, որոնցում իբր պատկերված է եղել աշխատանքների ընթացքը, բայց հետագայում պարզվել է, որ խաբել է։  12  հազար դոլարից բացի որդեկորույս մայրը այլ ծախսեր էլ է կատարել․ «Ինքը ստեղ աշխատանք ա կատարել՝ երկու հատ նկարը: Ըստ ինձ՝ նկար սարքողը, լավ ճանաչելով իրան, չի թողել, որ գումարը ինքը վերցնի, քարտ ա տվել, փոխանցել ենք քարտին: Ու այս բազալտն ա շարել, ես այս բազալտին առանձին 12,000 դոլարի մեջ չի մտնում սրանք, տվել եմ 180,000 դրամ, 90,000 դրամ էլ տվել եմ շարողի փող, որ դրանք չի մտնում 12,000 դոլարի մեջ»: 

Ասում է՝ որդիների մահվան մեկ տարին լրանալուց երեք ամիս առաջ է հասկացել, որ Նահապետյանը յուրացրել է 12 հազար դոլարը։ Նահապետյանը նախ խոստացել է գումարը վերադարձնել մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը․ «Եկավ օգոստոսի 30-ը, չէր տվել ընդհանրապես: Ես զանգեցի էն տղուն, ասի՝ բա չի տվել, էս բա ոնց ա լինելու, բան… ու հետո ասեց՝ դու մի խառնվի: Հետո եղբայրներս իրան տեսնում են՝ Արմանին նորից, ասում են՝ ժամ ասա, օր ասա, որ էդ գումարը տաս, ասում ա՝ սեպտեմբերի 20-ին: Ու վսյո, 20-ից հետո իրան մի շաբաթ ման են գալիս, չեն գտնում, կորում ա, հեռախոսին չի պատասխանում, ու հետո ես դիմել եմ արդեն դատարան»։

Այդ ընթացքում որդիների գերեզմանը սարքելու պարտավորությունն իր վրա է վերցնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնը․ «Քանի որ Արմանն ինձ ասել էր, որ Եռաբլուրի քարերը բռակ քարեր են, պետությունը ինչքան վատ քար կա դնում ա, սաղ ջարդվում ա, սաղ փշրվում ա, բան, ու ինձ պարտադրել էր, որ կգնաս անպայման կգրես, կհրաժարվես իրանց քարերից: Ես գնացել գրել էի, հրաժարվել էի իրանց քարերից: Հաջորդ օրը եկա, գնացինք Եռաբլուրի պետի մոտ, Աստված պահի իրանց երեխեքին, նորից դիմում գրեցի, իրանք ընդառաջեցին՝ երկու քարերն ու տապանաքարերը, իսկ մնացածը ամբողջը ես եմ արել»:

10 ամիս է՝ գործը դատարանում է։   Այսօրվա դատականի նիստին Արման Նահապետյանը  ոչ միայն դեմ եղավ իրեն նկարահանելուն, այլև մեղադրանքի մասին չխոսեց, մեկնաբանություն չտվեց նաև հանրային պաշտպանը։ Գրեթե երկու ժամ տևած նիստի ավարտից վայրկյաններ անց Նահապետյանը լքեց դահլիճը։ Այնինչ նախորդ նիստի ժամանակ խոստացել էր դատարանում վերադարձնել որդեկորույս մոր գումարը․ «Երեք անգամ դատավորն իրան հարց տվեց՝ բերելո՞ւ ես ամսի 3-ին գումարը տաս: Ասեց՝ այո»:

Գումարն Ալլան այդպես էլ չստացավ․ այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեցին երեք վկաներ, դատակոչված մյուս երկուսը տարբեր պատճառանություններով դատարան չէին ներկայացել։ Նիստը կրկին հետաձգվեց, իսկ երկու երեխաներին կորցրած մորը քայլերը կրկին Եռաբլուր տարան։ 19-ամյա Արսեն և 21-ամյա Սամվել Ստեփանյանները սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մի քանի ժամվա տարբերությամբ էին զոհվել իրարից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Գնդացրորդ, պայմանագրային զինծառայող եղբայրները 39-ամյա միայնակ մոր՝ տիկին Ալլայի միակ սփոփանքն էին։ 

Մանրամասները՝ ռեպորտաժում։

Ռոզա Վարդանյան