Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ

Լուրեր

26.11.2026 | 12:23
Կալանավորի մոտ ծանր աստիճանի նեյրոֆիբրոմատոզ է․ «Չի կարողանում պառկել, միզել, խցում ծաղրի է ենթարկվում»․ ահազանգ
26.11.2026 | 12:19
Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.11.2026 | 12:10
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ՀՀ-ում են // Ջերմաստիճանը մինչև 10 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
26.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
Բոլորը

«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող կալանավորը, որի մոտ առկա է նեյրոֆիբրոմատոզի ծանր աստիճան, տևական ժամանակ է չի կարողանում քնել, գանգատվում է դժվարացած և ցավոտ միզարձակումից, դրա հետևանքով առաջացող խցակիցների ծաղրից։ Այս մասին բարձրաձայնում է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը։

«Չնայած առողջական ծանր վիճակին՝ կալանավորը շարունակում է պահվել բանտախցում՝ այլ ազատազրկված անձանց հետ համատեղ։ Ենթարկվում է կտտանքների՝ չի կարողանում նորմալ պառկել, ունի խրոնիկ ցավեր, անհանգստություններ, միզելու ընթացքում նույնպես ունի խայտառակ ցավեր, քանի որ թարախային գոյացությունները տարածված են ողջ մարմնով մեկ, բացի դրանից նաև ենթարկվում է խարանի և խտրականության, ինչպես նաև ծաղրի իր խցակիցների կողմից»,- Factor TV-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում խմբի նախագահ Արման Սահակյանը։

Խումբն «Արմավիր» ՔԿՀ է այցելել երեկ և կալանավորի այս վիճակին ականատես եղել ոչ թե ահազանգի արդյունքում, այլ խցերով շրջելու ընթացքում։ Թե երբ է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ և արդյոք արդեն իսկ նման ծանր վիճակում է ընդունվել, խումբը նույնականացնող տվյալներ չի տրամադրում՝ կալանավորի խնդրանքով։

«Այս պարագայում էական նշանակություն չունի՝ այդպե՞ս է ընդունվել, թե՞ ոչ, որովհետև քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո անձի բժշկական օգնության և սպասարկման պարտավորությունը կրում է պետությունը։ Եթե անգամ անձը ընդունվել է այդպիսի վիճակում, ապա նրան պետք է տրամադրվեր պատշաճ բուժօգնություն, բուժսպասարկում և անձը պետք է տեղավորվեր համապատասխան բժշկական մասնաշենք։ Սա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթական «պատշաճ բուժսպասարկման» պատկերը։ Մինչև ե՞րբ են ազատազրկված անձինք զրկվելու ոչ միայն ազատությունից, այլև բժշկական օգնություն ստանալու իրավունքից և մարդկային արժանապատվությունից»,- հարց է բարձրացնում Սահակյանը։

Կալանավորի առողջական վիճակի և ստացած բուժօգնության, խմբի բարձրաձայնած խնդիրների մասով պարզաբանում ստանալու համար Factor TV-ն դիմեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, որտեղից խոստացան քիչ անց պատասխան տրամադրել։ Պարզաբանումը ստանալուն պես՝ կհրապարակենք։

Նեյրոֆիբրոմատոզը նյարդամաշկային գենետիկական հիվանդությունների խումբ է, որի դեպքում նյարդային համակարգում առաջանում են ուռուցքներ՝ ամենից հաճախ բարորակ, սակայն երբեմն կարող են վերածվել չարորակի։

Ռոզա Վարդանյան