Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CAF) ներկայացրել է մայրցամաքի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին․
Եզրափակիչ հնգյակում ընդգրկվել են Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ, Մարոկկո), Բրահիմ Դիասը («Ռեալ Մադրիդ», Մարոկկո), Իսմայել Սայբարին («Բավարիա», Մարոկկո), Պապ Գույեն («Վիլյառեալ», Սենեգալ) և Սադիո Մանեն («Ալ Նասր», Սենեգալ)։
Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 7-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։
2025 թվականին Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել էր Աշրաֆ Հակիմին։
Դավիթ Եղիազարյան

