Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»

Լուրեր

26.11.2026 | 12:02
Հաստատվեց TRIPP-ի զարգացման ընկերություն հիմնելու համաձայնագիրը. հաջորդ շաբաթ կստորագրվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 11:59
Թրամփի բանագնաց Քուշները Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր»
26.11.2026 | 11:53
«Մասնագիտությամբ անասնաբույժ եմ, որոշումը Մոսկվայից է»․ Արզաքանցյանը նշանակվել է Մերգելյան ինստիտուտի տնօրեն
26.11.2026 | 11:50
Հաքերները կոտրել են գաղտնաբառերի կառավարման խոշորագույն մեսենջերներից մեկը՝ 1Password-ը
26.11.2026 | 11:42
Երևանում գումարի շուրջ վեճի ժամանակ դանակահարել են 15-ամյա պատանու․ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
26.11.2026 | 11:33
Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
26.11.2026 | 11:22
Գովազդային ընկերությունը դատի է տվել Թաթոյանի «Միասնության թևեր»-ին․ պահանջում է կուսակցությունից 152 մլն դրամ բռնագանձել
26.11.2026 | 11:14
Կանանց խաբեությամբ բերել են Հայաստան և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ․ երեք օտարերկրացի կալանավորված է
26.11.2026 | 11:01
Ուկրաինան հարված է հասցրել Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկի էլեկտրակայանին
26.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
26.11.2026 | 10:50
Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանում են Հայաստան. տեղի կունենա «Խաղաղության կամրջի» հերթական հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 10:47
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում
26.11.2026 | 10:45
18 հազար բալիստիկ ներդիր, 20 մլն դրամի վնաս․ Հակակոռուպցիոն կոմիտեն և Տոնոյանի պաշտպանները տարբեր գնահատականներ են ներկայացնում
26.11.2026 | 10:33
Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
26.11.2026 | 10:27
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, որը մասնակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «պատմական դեմք» և «քաղաքականության գրոսմայստեր», գրում է Meduza-ն։

Քուշները Պուտինին նման բնութագիր է տվել՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումների ընթացքի վերաբերյալ հարցին։

«Նախագահ Պուտինը շատ կազմակերպված է։ Ինչ-որ մեկին կարող է դուր գալ այն, ինչ նա արել է, ոմանց՝ ոչ, բայց նա, անկասկած, քաղաքականության գրոսմայստեր է։ Նա պատմական դեմք է։ Նա միշտ շատ լավ է պատրաստված, շատ խորաթափանց է։ Երբ մենք զրուցում ենք, նա շատ գրառումներ է անում, իսկ հետո շատ հստակ ներկայացնում իր դիրքորոշումը։ Միանգամայն ակնհայտ է, որ նա հարցերը շատ խորությամբ է հասկանում և դրանց վերաբերյալ շատ հստակ ու հաստատուն դիրքորոշումներ ունի։ Իմ և Սթիվի [Ուիթկոֆ] գնահատմամբ՝ նա պարզապես խաղաղություն չի ցանկանում․ նա ուզում է փորձել փոխել հարաբերություններն Ամերիկայի հետ և հասկանալ՝ արդյո՞ք կա ամեն ինչ նորից սկսելու հնարավորություն»,- ասել է նա։

Քուշները նաև հայտարարել է, որ Պուտինն ամերիկացի բանագնացներին խոստացել է միջուկային զենք չօգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մինչ այժմ Պուտինը զսպվածություն է ցուցաբերել։ Նա համաձայնել է միջուկային զենք չկիրառել, ինչը, ակնհայտորեն, շատ կարևոր է։ Նա մեզ հավաստիացրել է, որ նման մտադրություններ չունի»,- շեշտել է նա։

Մեկ ամիս առաջ Ջարեդ Քուշների գործընկեր Սթիվ Ուիթկոֆը Վլադիմիր Պուտինին անվանել էր «մարդասեր»։ Նա այդ խոսքերն ասել էր՝ շնորհակալություն հայտնելով Պուտինին Ռուսաստանի կողմից վարձկանության համար դատապարտված ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու համար։

Ուիթկոֆի այս հայտարարությունը քննադատության էր արժանացել, այդ թվում՝ նրա կուսակից հանրապետական կոնգրեսականների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի