Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Լեհաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է իր աշխատակցի ձերբակալության մասին՝ օտարերկրյա հետախուզության համար աշխատելու կասկածանքով: Հայտարարության համաձայն՝ գործը քննում է ռազմական հակահետախուզությունը, գրում է The Insider-ը։

Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ չի նշվում կասկածյալի անունը կամ ​​երկիրը, որի համար նա, ենթադրաբար, լրտեսել է: Սակայն Onet-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ ձերբակալվածը 60 տարեկան է և 1990-ական թվականներից ի վեր աշխատում է ՊՆ-ում: Ըստ աղբյուրի՝ նա կասկածվում է Ռուսաստանի և Բելառուսի հետախուզական գործակալությունների հետ համագործակցելու մեջ։ Ենթադրյալ լրտեսն աշխատում է ռազմավարության և պլանավորման վարչությունում։

Հետաքննության շրջանակում խուզարկություններ են անցկացվել կասկածյալի աշխատավայրում և տանը։

«Մենք գիտենք, որ այս անձն անմիջական կապեր և հանդիպումներ է ունեցել Արևելյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ համարվող անձանց հետ»,- Onet-ին ասել է աղբյուրը։

«Անվտանգության ծառայությունները ամիսներ շարունակ հետևել են այս անձի գործունեությանը։ Նրա գործողությունները մանրակրկիտ փաստաթղթավորվել և վերլուծվել են։ Հետևաբար, նրա դեմ հավաքված ապացույցները շատ համոզիչ են։ Սա նրանց (անվտանգության ծառայությունների) ամենամեծ հաջողություններից մեկն է»,- ասել է մեկ այլ աղբյուր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի