UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է դեկտեմբերի 17-ին Մոսկվայի «Դինամո» արենայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում։ Հայ մարտիկը պետք է մրցեր թեթև քաշային կարգում ACA-ի գործող չեմպիոն, ռուսաստանցի Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովի հետ, որը հրաժարվել է մենամարտից։ Պատճառը չի նշվում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Ծառուկյանն ուժերը կչափի ACA-ի թեթև քաշային կարգի նախկին …

