Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա հայտարարեց, որ TRIPP-ի գործարկումն առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման կարող է անվտանգության ռիսկեր ստեղծել Հայաստանի համար։

Կարապետյանն ընդգծեց, որ ընդդիմությունն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել՝ TRIPP-ը ճանապարհ է և չի կարող գործել որպես արտատարածքային միջանցք։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը ևս դիտարկվել է որպես երկարաժամկետ խաղաղության ապահովման հնարավոր գործոն։

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, Կարապետյանը պնդեց, որ նման հաջորդականությունը Հայաստանի համար ռիսկեր է պարունակում։

«Հայաստանի Հանրապետությունը համաձայնվել է TRIPP-ին՝ ճանապարհին, նրա համար, որպեսզի հետո ստանա խաղաղություն։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում․ TRIP-ը տալիս ենք իրենց, սկսում է աշխատել, բայց ի՞նչ պետք է վերցնենք․ խաղաղության պայմանագիրը դեռ իրենք չեն ֆիքսում, որ տալիս են»,- ասաց Կարապետյանը։

Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանը Հայաստանի տարածքով ստանա Նախիջևանի հետ կապող ճանապարհը, կարող է նվազել խաղաղության պայմանագրի ստորագրման նկատմամբ Բաքվի մոտիվացիան։

«Նրա հիմնական նպատակն է ստանալ իր համար բաղձալի ճանապարհը, բայց դրա դիմաց չապաշրջափակել Հայաստանը, սահմանափակել Հայաստանի տնտեսական զարգացումը։ Ո՞րն է իր մոտիվացիան Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, եթե ինքն արդեն իր ճանապարհը դեպի Նախիջևան ստանում է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Կարապետյանն առաջարկեց փոխկապակցել երկու գործընթացները՝ TRIPP-ի գործարկումը պայմանավորելով խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

«Մեր նպատակը ո՞րն է․ այս երկուսը միացնել, ասել՝ TRIPP-ին համաձայն ենք լինում այն ժամանակ, երբ դուք գալիս եք խաղաղության պայմանագրի ստորագրման փուլ»,- ասաց նա։

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ խաղաղության գործընթացի շարունակական ձգձգումը կարող է նոր պահանջների առաջադրման հնարավորություն ստեղծել Ադրբեջանի համար։

«Խաղաղությունը գալիս է, երբ մենք դադարում ենք զիջումներ անել, որովհետև ինչքան ժամանակ զիջումներ ենք անում, ինչքան նրանք տեսնում են, որ զիջումներով հնարավոր է բանի հասնել, նրանք շարունակելու են ձգել խաղաղության պայմանագիրը՝ նոր և նոր զիջումներ պահանջելով»,- հայտարարեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան