Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
Բոլորը

Ազգային ժողովի լիագումար նիստում TRIPP համաձայնագրի քննարկման եզրափակիչ ելույթում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ հիասթափված է ընդդիմադիր խմբակցությունների հարցադրումներից և նախագծի վերաբերյալ հնչած քննադատություններից։

Միրզոյանն ընդգծեց, որ TRIPP-ը, իր գնահատմամբ, ունի ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն։

«Այս նախագիծը տնտեսական մեծ նշանակություն ունեցող նախագիծ է և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունեցող նախագիծ է․ Արևելքը Արևմուտքի հետ է կապում, բոլորը շահագրգռված են, շահ ունեն այստեղ, որ խաղաղությունը ամրապնդվի»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ նախագծի իրականացման արդյունքում Հայաստանը հնարավորություն կունենա երկաթուղային կապով միացնել երկրի հյուսիսն ու հարավը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով դուրս գալ երրորդ երկրների շուկաներ, այդ թվում՝ դեպի Չինաստան։

Միրզոյանը շեշտեց նաև, որ նախագծի իրականացման համար նախատեսվող ներդրումների հիմնական բեռը կրելու են ամերիկյան գործընկերները։

Անդրադառնալով ընդդիմադիրների հարցադրումներին, թե որն է ապաշրջափակման և խաղաղության իրական երաշխիքը, ԱԳ նախարարը հայտարարեց, որ միջազգային փաստաթղթերն ու ստորագրությունները ինքնին բավարար երաշխիք չեն, իսկ առավել ամուր երաշխիքը փոխադարձ տնտեսական շահն է։

«Երաշխիք եք ուզո՞ւմ, իրական երաշխիքը շահն է, որ մենք շահագրգիռ լինենք, Ադրբեջանը շահագրգիռ լինի, և օվկիանոսից այն կողմից մինչև այս կողմ Չինաստան բոլորը շահագրգռված լինեն, որ լինի շահ և խաղաղություն, և սա գործի»,- հայտարարեց Միրզոյանը։

Նա հակադարձեց նաև այն մտահոգություններին, թե TRIPP-ը կարող է գործել միայն Ադրբեջանի շահերի համար։

«Չի կարող լինել, որ այդ TRIPP-ը մի կողմի համար գործի, շարունակության մասով չգործի․ ոնց կարող է Ադրբեջանից Նախիջևան գնա, և այդ նույն տեղով մեր համար չշարունակվի»,- ասաց նա։

Ելույթի ավարտին Միրզոյանն անդրադարձավ ընդդիմադիրների՝ նախագծի շուրջ առկա «անորոշության» մասին հայտարարություններին և պատմեց անեկդոտային մի պատմություն՝ հարևաններին դռան աչքից հետևող ամուսնու մասին, որի տեսադաշտը փակվել էր բռնակին գցված հագուստով, ինչից հետո նա դժգոհել էր ստեղծված «անորոշ վիճակից»։

«Սա է, ժողովո՛ւրդ ջան։ Թող քվեարկեն»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան