Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը

Լուրեր

23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարին արգելել են լքել երկիրը՝ Բեռլինում միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով։ Նա դարձել է Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական գործիչներից վերջինը, որը հայտնել է իր նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակումների մասին, գրում է OC Media-ն։

Լրատվամիջոցը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ընդդիմության մնացորդների և անկախ քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների ուժեղացման ֆոնին։ Դրանք ուղեկցվում են քաղաքական գործիչների ձերբակալություններով, քրեական հետապնդումներով և տեղաշարժի ազատության սահմանափակումներով։ Ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ հայտնել են, որ իրենց արգելել են մեկնել արտերկիր։ Սա լրացուցիչ մտահոգություններ է առաջացրել իշխանությունների կողմից կառավարությանը քննադատողների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։

Ղամբարը հայտնել է, որ շաբաթ իրեն արգելել են լքել երկիրը։ Նրա խոսքով՝ նա մտադիր էր մեկնել Բեռլին՝ միջազգային համաժողովի մասնակցելու համար։ Սակայն օդանավակայանի աշխատակիցները թույլ չեն տվել նրան նստել ինքնաթիռ, որը պետք է մեկներ տեղի ժամանակով ժամը 04:00-ին։

«Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ինձ հրավիրել էին Բեռլինում կայանալիք կարևոր համաժողովի։ Ես ունեի ժամը 04:00-ին նախատեսված չվերթի տոմս։ Օդանավակայանում ինձ թույլ չտվեցին նստել ինքնաթիռ։ Որևէ բացատրություն չտվեցին»,- գրել է Ղամբարը։

Հայտնի չէ, թե ինչ իրավական հիմքով են Ղամբարին արգելել լքել երկիրը։ Նրա խոսքով՝ օդանավակայանի աշխատակիցները որևէ բացատրություն չեն ներկայացրել։ Միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և համապատասխան այլ մարմիններ որևէ պաշտոնական հայտարարություն չեն տարածել։

Ավելի վաղ «Մուսավաթ» կուսակցության նախկին նախագահ Արիֆ Հաջիլին հայտնել էր, որ հունիսի վերջին իրեն նույնպես արգելել են լքել Ադրբեջանը, երբ նա փորձել է մեկնել Ավստրիա։

Ազգային ժողովրդավարական ուժերի խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին էլ հայտնել էր, որ իր նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանվել 2025 թվականի նոյեմբերին։ Հասանլիի խոսքով՝ սահմանափակումը կիրառվել է այն բանից հետո, երբ նա հարցաքննվել է որպես վկա՝ նախագահի նախկին օգնական Ռամիզ Մեհդիևի վերաբերյալ քրեական գործի շրջանակում, և մինչ օրս ուժի մեջ է։

Ադրբեջանի քաղաքական կյանքում երկար տարիներ ազդեցիկ դեր ունեցած Մեհդիևին 2025 թվականի հոկտեմբերին մեղադրել են իշխանության դեմ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Գործի շրջանակում հարցաքննվել են ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, իսկ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ձերբակալվել է որպես կասկածյալ։

Հասանլին նշել է, որ սահմանափակման պատճառով չի կարողանա մասնակցել 2027 թվականի հունվարին ԱՄՆ-ում նախատեսված միջազգային գիտական համաժողովին։

OC Media-ն «Մուսավաթ» կուսակցությունը, որի արմատները գալիս են 1911 թվականին հիմնադրված համանուն կուսակցությունից, Ադրբեջանում վերաստեղծվել է 1992 թվականին և երկրի ամենահին ընդդիմադիր կուսակցություններից մեկն է։ Այն շարունակում է հանդիպումներ անցկացնել իր տարածքային կառույցների հետ, պարբերաբար հանդես է գալիս բանտարկված լրագրողների և ակտիվիստների ազատ արձակման, ինչպես նաև այն ամենի դադարեցման կոչերով, ինչն անվանում է քաղաքական բռնաճնշումներ։ Նոյեմբերի 16-ին կայացած վերջին գործադիր նիստում կուսակցությունը քննարկել է մարզային կառույցների գործունեությունը, ինչպես նաև ձերբակալված ակտիվիստների և լրագրողների գործերը։

«Մուսավաթը» դերակատարում է ունեցել նաև ընդդիմության մի շարք խոշոր նախընտրական արշավներում։ 2003 թվականի նախագահական ընտրություններում, պաշտոնական արդյունքների համաձայն, Իսա Ղամբարը ստացել է ձայների 14 տոկոսը։ 2005 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «Ազադլիգ» («Ազատություն») դաշինքի կազմում՝ ստանալով չորս մանդատ։ Կուսակցությունը մասնակցել է նաև ընտրությունների բոյկոտներին՝ ընդդիմադիր այլ ուժերի հետ միասին, այդ թվում՝ 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի