ՌԴ-ն պատրաստ է սպառազինության սահմանափակումների բացակայության նոր իրականությանը. Ռյաբկով

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է նոր իրականությանը, որտեղ Ռազմավարական հարձակողական ներուժի կրճատման պայմանագրի ժամկետի լրանալուց հետո զենքի սահմանափակումներ չեն լինի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան նախապես պատրաստվել է այս զարգացմանը և դիտարկել տարբեր սցենարներ, ուստի դրանում ոչ մի անսպասելի բան չկա։

«Սա նոր պահ է, նոր իրականություն։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք հաշվարկել ենք և ենթադրել, որ սա կարող է տեղի ունենալ։ Դրանում ոչ մի անսպասելի բան չկա, և մենք չենք տեսնում որևէ պատճառ՝ չափազանց դրամատիզացնելու այն, ինչ տեղի է ունենում»,- լրագրողներին ասել է Ռյաբկովը։

Ռյաբկովն ընդգծել է, որ նախկին կայունացնող տարրերի կորուստն իրականություն է, և որ կամավորականության դրսևորումները, որոնք մոտենում են քաոսի, ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։

«Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» պայմանագիրը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագիր է, որը սահմանում է, թե ինչպես են կողմերը կրճատելու իրենց ռազմավարական հարձակողական զենքերը: Փաստաթուղթը ստորագրվել է 2010 թվականին Պրահայում Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի կողմից: Այն ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին, տասը տարի անց այն երկարաձգվել է ևս հինգ տարով՝ առանց հետագա երկարաձգումների։ Պայմանագրի ժամկետը վերջնական լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի