Խամենեիի խորհրդականը հերքել է պնդումները, որ Իրանը ծրագրում է հարստացված ուրանը տեղափոխել արտասահման

Լուրեր

02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանը կարող է ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնել մինչև 20%՝ Միացյալ Նահանգների հետ հնարավոր միջուկային բանակցությունների շրջանակներում, բայց միայն որոշակի պայմանների բավարարման դեպքում։ Ալի Շամխանին այս մասին հայտարարել է լիբանանյան Al Mayadeen-ի հետ զրույցում։

Շամխանին հարցազրույցի ներկայացել է զինվորական համազգեստով՝ ասելով, որ Իրանը փաստացի ապրում է պատերազմի պայմաններում։

«Սա քաղաքական ուղերձ չէ, այլ գործնական։ Մենք պատրաստ ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին՝ առանց պատերազմ փնտրելու կամ սպառնալիքներ հնչեցնելու։

Նա նշել է, որ Իրանը բախվում է «անարդար պայմանների, անարդար պատերազմի նախապատրաստությունների և իր հակառակորդների կողմից պարտադրված անարդար սպառնալիքների»։ Շամխանին ասել է, որ պատերազմը միշտ պետք է դիտարկել որպես ռազմական հնարավորություն, սակայն ընդգծել է, որ քաղաքական առումով դեռ ժամանակ կա լուծումներ փնտրելու։ Նա ասել է, որ բարդ հարցերը մնում են չլուծված, և որ դիվանագիտությունն ու երկխոսությունը ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ կարևոր գործիքներ են։

Ըստ Շամխանիի՝ Իրանին ներկայացված առաջարկները պետք է լինեն ոչ սպառնալից, ողջամիտ և զերծ ամբարտավանությունից՝ կանխելու համար «աղետալի հետևանքները»։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հնարավոր բանակցություններին՝ Խամենեիի խորհրդականն ասել է, որ Իրանը բազմիցս ցույց է տվել Վաշինգտոնի հետ ուղղակի և առարկայական բանակցությունների պատրաստակամությունը։ Նա ասել է, որ Եվրոպան անարդյունավետ է եղել բանակցային գործընթացում այն ​​բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ միջուկային համաձայնագրից 2018 թվականին, հավելելով, որ եվրոպական երկրները չեն կարողացել դրանից հետո իմաստալից քայլեր ձեռնարկել։

Նա նաև ասել է, որ միջուկային բանակցությունները կարող են անցկացվել միայն Միացյալ Նահանգների հետ անմիջականորեն և բացառապես միջուկային հարցերի շրջանակում՝ հավելելով, որ միջուկային հարցի շուրջ համաձայնության հասնելը մնում է հնարավոր։

Շամխանին հերքել է պնդումները, որ Իրանը ծրագրում է հարստացված ուրանը տեղափոխել արտասահման՝ ասելով, որ դրա համար որևէ պատճառ չկա։ Նա ասել է, որ 60% մակարդակի հարստացումը նախատեսված չէ ռազմական նպատակների համար, և որ Իրանը նման մտադրություն չունի։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%, «բայց պետք է գին լինի»։

Շամխանին նաև ասել է, որ Իրանը չգիտի, թե որքան հարստացված ուրան է մնացել, պնդելով, որ պաշարները թաղված են փլատակների տակ և չեն վերականգնվել անվտանգության ռիսկերի պատճառով։ Միաժամանակ, նա ասել է, որ Իրանը բանակցություններ է վարում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ մնացած պաշարների գնահատման անվտանգ և ռիսկերից զերծ մեթոդ որոշելու համար։

Իրանցի պաշտոնյան զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ցանկացած ռազմական հարձակում կհանգեցնի Իսրայելի դեմ ուղղված ուղղակի պատասխանի։

«Մենք տարբերություն չենք դնում թիրախների միջև։ Իսրայելը և Միացյալ Նահանգները առանձին կազմավորումներ չեն։ Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, մենք անպայման կհարվածենք Իսրայելին»,- հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի