Փարիզի դատախազությունը խուզարկում է Իլոն Մասկի X-ի ֆրանսիական գրասենյակը

Լուրեր

28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
Բոլորը

Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկի X սոցիալական ցանցի ֆրանսիական գրասենյակում խուզարկություն է իրականացվում 2025 թվականի հունվարին սկսված հետաքննության շրջանակում, գրում է France 24-ը։

X-ում գրառման մեջ նշվում է, որ խուզարկությունները կատարում է Դատախազության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը՝ Եվրոպոլի մասնակցությամբ և Ֆրանսիայի ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աջակցությամբ։ X-ից անմիջապես մեկնաբանություն չի եղել։

Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ իրենց հետ կապ է հաստատել մի օրենսդիր՝ պնդելով, թե X-ում առկա կողմնակալ ալգորիթմները, հավանաբար, խեղաթյուրել են ավտոմատացված տվյալների մշակման համակարգի գործունեությունը։ Փարիզի դատախազներն ապրիլին հարցաքննության էին կանչել Մասկին և ընկերության նախկին գործադիր տնօրեն Լինդա Յակարինոյին։

Փարիզի դատախազությունը նաև հայտարարել է, որ լքում է X սոցիալական հարթակը և այսուհետ կհաղորդակցվի LinkedIn-ում և Instagram-ում։ LinkedIn-ը պատկանում է Microsoft-ին, իսկ Instagram-ը՝ Meta-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի