ՌԴ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ավելի քան 70 հրթիռներով և 450 ԱԹՍ-ներով. Զելենսկի 

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կրկին թիրախային հարված է հասցվել հատկապես էներգետիկ օբյեկտներին. ռուսներն օգտագործել են զգալի քանակությամբ բալիստիկ հրթիռներ՝ այլ հրթիռների հետ համատեղ՝ ավելի քան 70, և 450 հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Գիշերվա ռուսական հարձակումն այսպես է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի համար ավելի կարևոր է ցուրտ ձմեռային օրերից օգտվել՝ մարդկանց ահաբեկելու համար, քան դիվանագիտություն կիրառել»,- հավելել է նա։

Զելենսկին դաշնակիցներին և գործընկերներին կոչ է արել պահպանել Ռուսաստանի վրա առավելագույն ճնշումը, քանի որ Մոսկվան, նրա խոսքով, «ընտրում է ահաբեկչությունը և լարվածության սրումը»։

Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են օգտագործել մայրաքաղաք Կիևի, Կիևի, Խարկովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Սումիի, Վիննիցայի մարզերի և այլ շրջանների բնակելի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերային զանգվածային հարձակման ժամանակ օգտագործել է 521 օդային հարձակման միջոցներ, այդ թվում՝ չորս «Ցիրկոն/Օնիքս» հրթիռ, 32 «Իսկանդեր-Մ/Ս-300» բալիստիկ հրթիռ, յոթ Х-22/Х-32» թևավոր հրթիռ և 28 «Х-101/Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ, ինչպես նաև 450 անօդաչու թռչող սարք։

Զեկույցում նշվում է, որ խոցվել/ճնշվել է 450 թիրախ՝ 38 հրթիռ և 412 անօդաչու թռչող սարք։ Զինվորականները հայտնել են, որ 27 վայրերում գրանցվել են 27 հրթիռների և 31 հարվածային անօդաչունսարքերի հարվածներ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա զանգվածային հարձակման փաստը։ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին և «իրենց շահերից ելնելով օգտագործվող էներգետիկ օբյեկտներին», հայտարարել է ռուսական ռազմական գերատեսչությունը։

Նշվում է, թե հարվածն իրականացվել է՝ «ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների»։