«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
Բոլորը

Ազգային ժողովում «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» հարցի քննարկման ընթացքում Էդգար Ղազարյանը անդրադարձավ եվրոպական մի շարք երկրների՝ խորհրդին չմիանալու որոշումներին և միջազգային հարթակներում տեղի ունեցած դրվագներին։

Ղազարյանը նախ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փաստաթղթի հիմնական զեկուցողը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարն է, իսկ հարակից զեկուցողը՝ նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը։

«Շատ հրաշալի դասավորություն է շահերը ներկայացնելու, շահեր պաշտպանելու համար։ Ինձ հետաքրքիր էր մի հարց, որի պատասխանը ես այդպես էլ չլսեցի․ թե ինչու այդ միջազգային կազմակերպությանը չեն անդամակցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները»,- ասաց Ղազարյանը։

Նա նաև պնդեց, որ Խաղաղության խորհրդին չեն միացել եվրոպական մի շարք առաջատար երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը, մինչդեռ Հայաստանը, նրա գնահատմամբ, շտապել է միանալ նախաձեռնությանը։

Ղազարյանն անդրադարձավ նաև Դավոսի տնտեսական համաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ պնդելով, որ վարչապետը սկզբում չէր հաստատել իր մասնակցությունը, սակայն ծրագրերը փոխել է այն բանից հետո, երբ տեղեկացել է ստորագրման արարողության մասին։

«Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը չէր հաստատել իր մասնակցությունը Դավոսի տնտեսական համաժողովին, բայց այն պահից, երբ իմացավ, որ այնտեղ այդպիսի արարողություն է տեղի ունենում, միանգամից գնաց, հասավ։ Այսինքն՝ միանգամից ծրագրերը փոխեց։ Այսինքն՝ մի զանգ է պետք ընդամենը, որպեսզի ինքը որոշումներ կայացնի»,- հայտարարեց Ղազարյանը։

Ելույթի ավարտին նա հիշեցրեց նաև միջազգային միջոցառումներից մեկի ընթացքում տեղի ունեցած մի դրվագ, երբ, իր ներկայացմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հարցրել էր՝ «իսկ ո՞ւր է քո հայրենակիցը», ինչին Ալիևը ցույց էր տվել Նիկոլ Փաշինյանին։

«Միացյալ Նահանգները ամենահզոր արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարող երկիրն է։ Միացյալ Նահանգների նախագահը չի կարող սխալվել․ մենք անհանգստանալու բան ունենք»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան