Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև

Լուրեր

28.10.2026 | 22:16
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Փետրվարի 3-ին Տոկիոյում Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իշիկավայի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային, զբոսաշրջային և հումանիտար ոլորտներում առկա երկխոսությանը՝ կարևորելով նշված ոլորտներում հարաբերությունների զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է նախորդ տարի երկու երկրների վարչապետների միջև կայացած հանդիպումը և երկկողմ այցերի շարունակականության կարևորությունը։

Տեսադարան

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ են արձանագրել բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցության դրական դինամիկան։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման շրջանակներում համագործակցության հնարավորությանը։

Տեսադարան

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ, ինչի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու ընթացիկ գործընթացները։