Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
Քաղաքականություն
03.02.2026 | 22:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ Միջոցառմանը կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։