Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո Մոնակոյի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին․ ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մշակութային երեկոն միավորել է երաժշտասերներին Մոնակոյում՝ ներկայացնելով հայկական և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։ «Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ` Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Արման …

