ԱՄՆ-ը գաղտնի կերպով հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան՝ բողոքի ցույցերի բռնի ճնշումից և ինտերնետի անջատումից հետո. WSJ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան՝ երկրի կողմից հունվարին կառավարության դեմ խոշոր բողոքի ցույցերի դաժան ճնշումից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, փոխանցում է Current time-ը։

Starlink-երն ուղարկելով՝ Սպիտակ տունը փորձել է ապահովել ցուցարարների հասանելիությունն ինտերնետին այն բանից հետո, երբ Թեհրանը սահմանափակել է այն։

Հունվարին Իրանում բողոքի ցույցերը ճնշելուց, հազարավոր ակտիվիստների սպանությունից և ինտերնետի կտրուկ անջատումից հետո, ըստ մարդու իրավունքների պաշտպանների, Միացյալ Նահանգները մաքսանենգ ճանապարհով շուրջ 6,000 արբանյակային ինտերնետային հավաքածու է ներմուծել, որը Starlink համակարգի առաջին ուղղակի առաքումն է եղել Իրան։

WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Պետքարտուղարությունը վերջին ամիսներին գնել է շուրջ 7,000 Starlink տերմինալ, որոնց մեծ մասը ձեռք է բերվել հունվարին՝ Իրանում ակտիվիստներին շրջափակումները շրջանցելու հարցում օգնելու համար: Աղբյուրները նշել են, որ նախագահ Թրամփը տեղյակ է եղել գնումների մասին, բայց հայտնի չէ՝ արդյո՞ք նա անմիջականորեն հաստատել է այդ ծրագիրը:

Թեհրանը բազմիցս, առանց ապացույցների, մեղադրել է Վաշինգտոնին 90 միլիոն բնակչություն ունեցող երկրում դժգոհություն հրահրելու և վերջին համազգային ցույցերը կազմակերպելու մեջ։

Երկրում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին և տարածվել են Իրանի բոլոր նահանգներում: Սկզբում ցուցարարները բարձրաձայնում էին տնտեսական ճգնաժամի, գնաճի աճի և ազգային արժույթի թուլացման հետ կապված պահանջներ: Սակայն ավելի ուշ սկսեցին աճել կառավարության դեմ կարգախոսները և միապետության վերականգնման կոչերը: Մինչև ինտերնետի անջատումը բողոքի ցույցերը տարածվել էին մոտ 120 քաղաքներում: Իշխանությունները փորձում են ուժով ճնշել ցույցերը: Մարդու իրավունքների պաշտպանների տվյալներով՝ բռնաճնշումների ընթացքում զոհվել է առնվազն 5848 մարդ, 7804-ը՝ ծանր վիրավորվել, իսկ ավելի քան 41,000-ը ձերբակալվել է:

Թրամփը սպառնում էր հարվածել Իրանին, եթե երկրի իշխանությունները սկսեն մահապատժի ենթարկել բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի