Դեկտեմբերի 30-ից ժամանակավորապես դադարեցվելու է Երևանի հ.100 մսուր-մանկապարտեզի գործունեությունը։ Համապատասխան որոշումն ընդունել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մանկապարտեզը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում՝ Նանսենի 22 հասցեում։ Որոշումը կապված է մանկապարտեզի շենքում նորոգման աշխատանքներով։

