Արջի խրտվիլակով «զվարճանք»․ Արման Ծառուկյանի և Վահագն Արսենյանի մասնակցությամբ տեսանյութի հետքերով

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանի հրավերով Հայաստանում գտնվող բռնցքամարտիկ Ջեյք Փոլը Ինստագրամի էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է հսկայական գորշ արջի գլուխը և մորթին, ինչպես նաև՝ վարազի գլուխ։ Մարզիկները զվարճանում են սպանված կենդանիների խրտվիլակներով։ Ուշագրավ է, որ կադրերում երևում է Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանը, որն առաջիկա ընտրություններին առաջադրվելու ցանկություն է հայտնել։

Factor.am-ը փորձել է պարզել՝ ինչ կենդանիների գլուխներ և մորթի է ցուցադրվում 28 միլիոնից ավելի հետևորդ ունեցող Ջեյք Փոլի ինստագրամյան էջում։

Վայրի կենդանիների խնդիրներով զբաղվող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը Factor.am-ին փոխանցեց․ «Այն արջը, որ տեսնում ենք տեսանյութում կամ Հայաստանից է, կամ տարածաշրջանից՝ Հայաստան, Վրաստան, Իրան, որովհետև իր գույնով բաց է, ինչը տիպիկ է մեր տարածաշրջանում հանդիպող արջերին։ Տվյալ մորթին, որ երևում է, շատ հավանական է, որ մեր տարածաշրջանից է։ Արջը կարմիրգրքյան է, եթե մեր տարածաշրջանից է, հնարավոր է, որ ապօրինի որս է»։

Այդուհանդերձ, նույն տեսանյութում Արման Ծառուկյանը նշում է, որ ՌԴ-ից է բերել և նվիրում է Ջեյք Փոլին։
Կենդանապաշտպան Նարե Արամյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ չկա որևէ օրենսդրական կարգավորում, որը կբացառի կենդանիների պաշտպանությունը այսօրինակ երևույթներից։

«Մենք չունենք կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին որևէ օրենք։ Կենդանական աշխարհի մասին օրենքը, որով կարգավորվում է վայրի կենդանիների հետ փոխգործակցությունը, ոչ միայն թերի է, այլ նաև բացարձակապես չի աշխատում։ Մենք հիմա խոսում ենք կարմիրգրքյան կենդանիների մասին, բայց չկա տարրական արգելք վայրի կենդանիներին զվարճանքի համար օգտագործելը թույլ չտալու համար։ Սա ամոթալի վիճակ է»,-ասաց նա։

Հատուկ պահպանվող կենդանիների ցանկում գտնվող արջի խրտվիլակով զվարճանալն ընդունելի է նաև ՔՊ-ական Վահագն Արսենյանի համար։
Factor.am-ի հետ զրույցում մարզպետը ևս նշեց, որ Արման Ծառուկյանը այն բերել է ՌԴ-ից։ «Այն փաստը, որ ես եմ ընդունել նրանց, քննարկման ենթակա չէ․ նրանք այցելել են Վայոց ձորի մարզ՝ իմ հարազատ քաղաք՝ Ջերմուկ։ Իսկ թե մարդիկ միմյանց ինչ են նվիրում, դա բացառապես իրենց անձնական որոշումն ու ճաշակն է։ Ջերմուկը զբոսաշրջային քաղաք է, և նման թեմաները համացանցում քննարկելու փոխարեն կարելի է ևս մեկ անգամ տարածել տեղեկատվություն քաղաքի մասին՝ զերծ մնալով մարդկանց անձնական կյանքը շահարկելու գայթակղությունից։ Հարգենք միմյանց սահմաններն ու արժանապատվությունը»,-ասաց նա։

Նշենք նաև, որ տեսանյութի տարածումից հետո ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարույթ է հարուցվել՝ պարզելու, թե ինչ կենդանիներ են նման ճակատագրի արժանացել։

Նարեկ Կիրակոսյան