Կառավարությունը հաստատել է «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող «Արքա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը նշեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմելու է 2 տոկոս։ «Հետվճարի 2 տոկոսից 1 տոկոսը տալու է պետությունը, իսկ մյուս 1 …

