Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել, իսկ անդամակցությունը կասեցնելու կամ երկիրը կառույցից հեռացնելու իրավական հիմքեր չկան․ շրջանառվող զեկույցն ունի քաղաքական մղումներ։ Այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՏՄ գործընկերների պատրաստած զեկույցին։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Վիեննայի կոնվենցիայի դրույթներով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման և հնարավոր հանրաքվեի օրակարգը, Միրզոյանը արձագանքեց․«Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն ԵՏՄ շրջանակներում չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել։ Հետևաբար, իրավական առումով ես հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել հիմնավորում գտնելու համար, բայց իրավական տեսանկյունից համաձայն չեմ դրանց հետ։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա և գուցե քաղաքական հանձնարարություն՝ իրավաբաններին որևէ իրավական հիմնավորում գտնելու»։

Արտգործնախարարը հավելեց, որ Հայաստանը շարունակում է բարեխղճորեն կատարել իր բոլոր տնտեսական պարտավորությունները և նույնն ակնկալում է գործընկերներից, թեև վերջին ամիսներին նկատվում են հակառակ միտումները։ Միրզոյանը շեշտեց, որ ցանկացած պարագայում Հայաստանի ինքնիշխան որոշումները սակարկման առարկա չեն կարող դառնալ։

«Ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում մեր պետականությունն է, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը, և մենք սա սակարկության առարկա չենք դարձնելու։ Կառուցողական կմնանք մեր գործընկերների հետ, բայց մեր պետական շահն առաջնային է»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան