TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «Թրամփի ուղի» (TRIPP) ծրագիրը հնարավոր է գործարկվի մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։

Նա այս մասին ասաց՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» պատգամավոր Նարեկ Կարապետյանի հարցին։ Միրզոյանը հիշեցրեց, որ խաղաղության պայմանագիրն արդեն նախաստորագրվել է, և կողմերը հրապարակավ հանձնառություն են ստանձնել դրա դրույթների վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝ թեև Ադրբեջանը դեռևս հետաձգում է փաստաթղթի վերջնական ստորագրումը, երկու երկրների միջև արդեն ձևավորվել է փաստացի խաղաղության միջավայր։

«Այսօր զինվորները իրար չեն կրակում, այսօր բեռներ են անցնում մեր համար, և մենք պատրաստ ենք նաև իրենց բեռները մեր տարածքով ճանապարհել։ Խաղաղությունն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա»,- ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ TRIPP-ի կամ այլ համագործակցային ծրագրերի իրականացումն իր հերթին կարող է ամրապնդել առկա խաղաղությունը և նպաստել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Նարեկ Կարապետյանն իր հերթին մտահոգություն հայտնեց, որ եթե Հայաստանը վավերացնի համաձայնագիրը և Ադրբեջանը Հայաստանի տարածքով ստանա Նախիջևանի հետ հաղորդակցություն, Բաքուն կարող է հետագայում կորցնել Հայաստանի համար ենթակառուցվածքների ապաշրջափակումն ապահովելու մոտիվացիան։ Նա նշեց նաև, որ Ադրբեջանը կարող է առաջադրել նոր կամ անիրագործելի պահանջներ, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ։

Պատասխանելով այս մտահոգությանը՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ նման մոտեցումն աշխարհագրորեն «կիսատ» է, քանի որ TRIPP ենթակառուցվածքը չի կարող գործել միայն մեկ ուղղությամբ։

«Չի կարող լինել իրավիճակ, որ այդ ենթակառուցվածքով Ադրբեջան-Նախիջևան շարժ լինի, իսկ Հայաստանի համար այդ նույն շարժը չլինի»,- ընդգծեց ԱԳ նախարարը։

Միրզոյանն ասաց, որ ծրագրի հիմնական երաշխիքը դրա փոխշահավետությունն է, քանի որ այն տնտեսական և հաղորդակցային օգուտներ պետք է ապահովի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև երրորդ երկրների համար։

Նա նաև հայտնեց, որ պատրաստ է պատգամավորների հարցերին պատասխանել ինչպես բաց, այնպես էլ անհրաժեշտության դեպքում փակ քննարկումների ձևաչափով։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Եվգենյա Համբարձումյան