«Վաղը ելույթներ կունենանք»․ ընդդիմադիր պատգամավորը՝ այսօր Փաշինյանի հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների և ԱԺ պատգամավորների հարցուպատասխանը։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում։ Եթե «Պատիվ ունեմ»-ը մշտապես ներկա չի լինում, ապա «Հայաստան»-ը մեծամասամբ մասնակցում է։ Factor.am-ն այսօր պատգամավոր Քրիստինե Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ խմբակցությունը չէր մասնակցում նիստին և Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղում Վենսի այցի, ձեռքբերված այն պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք քննադատում են։

«Հարցուպատասխանից առաջ ԱԺ օրակարգում մեր խմբակցության բերած նախագիծն էր քննարկվում, որն ընդմիջվեց հարցուպատասխանով, վաղը սպասվում են 10 րոպեանոց ելույթները, այդ ֆորմատում մենք հնարավորություն ենք ունենալու առանց սահմնափակման և հիմնավոր ներկայացնել մեր տեսակետները»,-ասաց Քրիստեինե Վարդանյանը։

Հարցին՝ արդյո՞ք պետք չէր Փաշինյանին ուղիղ հարցեր ուղղել, պատգամավորն ասաց.

«Իսկ որ Նիկոլ Փաշինյանը լինում է, ի՞նչ է լինում, խոսում է անսահմանափակ, մեր ժամանակը մշտապես սահմանափակվում է, բայց, քանի որ հիմա հնարավորություն կա՝ հավասար պայմաններում կասենք մեր ասելիքը։ Մենք ընտրում ենք մեզ համար հարմար պայմանները»։

Իշխանականները նիստի ընթացքում հայտարարեցին, թե ընդդիմադիրները չկան, որովհետև ասելիք չունեն, Հայաստանի համար շահավետ պայմանավորվածություններ են։ Այս առնչությամբ Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Եթե իրենց հետաքրքրում է՝ ինչ ենք ասելու, կարող են լսել մեր այս օրերի հայտարարությունները։ Եթե անհամբեր սպասում են մեր ասելիքին, կարող են վաղվա ելույթները լսել»։

Նարեկ Կիրակոսյան