«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Թրամփի ուղի» (TRIPP) համաձայնագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը՝ խիստ քննադատության ենթարկելով նախագիծն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Ղազարյանն իր ելույթը սկսեց հեգնական դիտարկմամբ՝ Արարատ Միրզոյանին շնորհավորելով TRIPP-ի ֆեյսբուքյան էջի գործարկման կապակցությամբ։ Նա դա անվանեց նախարարի պաշտոնավարման շրջանի «ամենամեծ ձեռքբերումը»։

Անդրադառնալով համաձայնագրում ամրագրված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքներին՝ Ղազարյանն ասաց, որ, իր գնահատմամբ, ցանկացած միջպետական պայմանագիր ինքնին ենթադրում է այդ սկզբունքների պահպանումը։

«Դուք այնպես եք խորտակել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որ մի պայմանագրի հետ կապված այնտեղ դա գրել եք, հետն էլ դա ձեռքբերում եք համարում»,- հայտարարեց Ղազարյանը։

Նա նաև անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին՝ պնդելով, որ համաձայնագրում որևէ դրույթ չկա, որով Ադրբեջանը պարտավորվում է Հայաստանի համար սահման բացել կամ այլ հաղորդակցային արտոնություններ տրամադրել։

Ղազարյանի խոսքով՝ փաստաթուղթը հիմնականում վերաբերում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող ենթակառուցվածքների ստեղծմանը կամ շահագործմանը։ Նա այդ համատեքստում հիշատակեց երկաթուղին, ավտոճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև գազատար և նավթատար ենթակառուցվածքները։

«Ընդամենը Ադրբեջանին տարածք եք հանձնում, Հայաստանի տարածքը հանձնում եք, ընդ որում՝ միայն Մեղրին չէ այստեղ, միայն երկաթգիծը չէ»,- ասաց նա։

Ելույթի ընթացքում Ղազարյանը քննադատեց նաև Արարատ Միրզոյանի՝ նախագծի վերաբերյալ ներկայացրած պարզաբանումները։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ նախարարը չի տիրապետում նախագծի հետ կապված մի շարք մանրամասների և չի կարողանում պատասխանել պատգամավորների կոնկրետ հարցերին, մասնավորապես՝ ճանապարհների և էլեկտրահաղորդման գծերի աշխարհագրական տեղակայման վերաբերյալ։

Ելույթի ավարտին Ղազարյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովի նիստերը, ելույթներն ու անվանական քվեարկությունները սղագրվում են և պահպանվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Եվգենյա Համբարձումյան