Հայաստանի կողմից մշակված իսրայելական Harop ԱԹՍ-ի նմանակն Ադրբեջանի դժգոհությունն է առաջացրել․ Globes

Լուրեր

28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
Բոլորը

Միջազգային հարաբերությունները բարդ են, հատկապես զենքի հարցում։ Իսրայելը հայտնվել է անհարմար իրավիճակում, երբ Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries (IAI) ընկերության կողմից մշակված  իր կամիկաձե անօդաչու թռչող սարքի տարբերակը, ինչը զայրացրել է նրա ամենամոտ մահմեդական դաշնակից Ադրբեջանին։ Այս մասին գրում է իսրայելական Globes-ը։

225 հանգույց և վիրաբուժական ճշգրտություն

Harop-ը կամիկաձե անօդաչու թռչող սարք է՝ տպավորիչ հնարավորություններով. 200 կիլոմետր թռիչքի հեռավորություն, մինչև ինը ժամ թռիչքի ժամանակ և 225 հանգույց առավելագույն արագություն՝ 15,000 ոտնաչափ բարձրության վրա: Շուրջ 16 կիլոգրամ պայթուցիկ նյութեր տեղափոխող անօդաչու թռչող սարքն ունի բարձր ճշգրտություն և կարող է հարձակվել ուղղահայաց և հորիզոնական անկյուններից: Նշվում է, թե 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում IAI-ի կողմից արտադրված Harop-ը դարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի  հաղթանակի խորհրդանիշը։

Արդյո՞ք իսրայելական տեխնոլոգիական գիտելիքներն արտահոսել են

Միաժամանակ, նշվում է, որ Հնդկաստանը շարունակում է մնալ իսրայելական պաշտպանական արդյունաբերության հիմնական հաճախորդը, որի գնումները կազմել են Իսրայելի պաշտպանական արտահանման մոտ 34%-ը 2020-2024 թվականների ընթացքում։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ այս գործարքների արժեքը գնահատվում է շուրջ 20,5 միլիարդ դոլար։

Հնդկաստանի հետ համագործակցության հիմնական մարտահրավերը վարչապետ Նարենդրա Մոդիի «Արտադրիր Հնդկաստանում» քաղաքականությունն է, որը կոչ է անում արտասահմանյան ընկերություններին՝ իրենց արտադրական գծերը և տեխնոլոգիական գիտելիքները փոխանցել Հնդկաստանին: Այս կերպ Հնդկաստանը ներմուծողից վերածվում է անկախ պաշտպանական արտահանողի, որը որոշ դեպքերում մրցակցում է Իսրայելի շահերի հետ, ինչպես այժմ տեղի է ունենում Հայաստանում։

Harop-ը հնդկական բանակի մարտական ​​ծառայության մեջ է։ Անցյալ տարվա մայիսին՝ Պակիստանի դեմ գործողության ժամանակ, հնդիկները մեծ մասշտաբով տեղակայել էին իսրայելական անօդաչու թռչող սարքը։ Այնուհետև, 2025 թվականի հոկտեմբերին, հայկական Davaro ընկերությունը ներկայացրել է Dragonfly-3 անօդաչու թռչող սարքը, որը Harop-ի ճշգրիտ պատճենն է։

Ըստ լրատվամիջոցի՝ հնդկական կապը պարզ դարձավ անցյալ շաբաթ, երբ Նյու Դելիից պատվիրակություն այցելեց Հայաստան և ավելի մանրամասն դիտեց նոր անօդաչու թռչող սարքը։ Dragonfly 3-ի թևերի բացվածքը 3000 միլիմետր է, թռիչքի առավելագույն քաշը՝ 42 կիլոգրամ, իսկ բեռնատարողությունը՝ 5 կիլոգրամ։ Davaro-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ մեկ ժամ, թռչել ժամում 126 կիլոմետր արագությամբ և գործել մինչև 120 կիլոմետր հեռավորության վրա։

Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ոլորտի բարձրաստիճան ղեկավարը Globes-ին ասել է, որ, իր կարծիքով, տեխնոլոգիական գիտելիքները Հայաստան են հասել Հնդկաստանից։ Միևնույն ժամանակ, Globes-ը տեղեկացել է, որ Ադրբեջանը խորապես դժգոհ է իրավիճակից, քանի որ նման ռազմավարական միջոցի տիրապետումը Հայաստանի կողմից ուղղակի սպառնալիք է ներկայացնում նրա անվտանգության համար։

IAI ընկերությունն արձագանքել է ստեղծված իրավիճակին։

«Israel Aerospace Industries-ը չի ճանաչում հոդվածում նշված գնահատականները և դրանց մաս չի կազմում։ Israel Aerospace Industries-ը իր բոլոր միջազգային համագործակցություններում, այդ թվում՝ Հնդկաստանում համագործակցության շրջանակներում, գործում է բացառապես օրենքի և Պաշտպանության նախարարության՝ Պաշտպանության արտահանման վերահսկողության գործակալության (DECA) ուղեցույցների համաձայն», ասվում է հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի